Զելենսկին վաղաժամկետ դադարեցրեց Գերմանիա այցը` Սումի մարզում ռուսների հարձակման պատճառով. Der Spiegel
Միջազգային
Զելենսկին վաղաժամկետ դադարեցրեց Գերմանիա այցը` վերադառնալով Ուկրաինա՝ Սումի մարզում Ռուսաստանի հարձակման պատճառով։ Այս մասին հայտնել է գերմանական Der Spiegel-ը։ Նա պետք է մասնակցեր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի պարգևատրման արարողությանը, սակայն վերջին րոպեին ծրագրերը փոխվել են, գրում է հրատարակությունը։
Միևնույն ժամանակ, Սումիի ուղղությամբ սկսվել են մարտեր Յունակովկա կարևոր բնակավայրի համար։ Գյուղը երկար ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի հիմնական լոգիստիկ բազան էր Կուրսկ ներխուժման ժամանակ, բայց այժմ այն հայտնվել է ռուսական հարձակման առաջնագծում։
