Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

Հեղինակավոր ՔՊ-ականները մարզեր կմեկնեն․ «առաքելությունը» վստահված է Գևորգ Պապոյանին, Արուսյակ Մանավազյանին ու Վահագն Ալեքսանյանին. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՔՊ վարչությունում որոշվել է մարզեր գործուղել տարբեր ՔՊ-ականների, ովքեր հանրության շրջանում հեղինակություն ունեն: ՔՊ-ականները պետք է հանդիպումներ ունենան մարզերի բնակիչների հետ, այնուհետև Նիկոլ Փաշինյանին ներկայացնեն, թե ինչ տրամադրություններ կան իրենց կուսակցության վերաբերյալ, արդյոք 2026 թվականին շանս ունեն ընտրվելու: Այդ «առաքելությունն» անձամբ վստահված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանին, Վահագն Ալեքսանյանին ու տվյալ մարզի մի պատգամավորի, որը պետք է շրջի նրանց հետ, եթե, իհարկե, հեղինակություն ունի: Ըստ ՔՊ-ամերձ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը իր ամենավստահելի մարդկանցից մեկից՝ պատգամավոր Արուսյակ Մանավազյանից, պահանջել է ռեալ պատկեր ներկայացնել, և առաջիկա շաբաթներին ՔՊ-ականները մարզային այցերի են գնալու:

Փաշինյանը ևս շրջելու է մարզերում, բայց Կառավարության ներկայացուցիչների հետ․ առաջիկայում նախատեսված է այց Շիրակի մարզում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ