Գերմանիան ռուսական բանակից պատասխան ստանալու ռիսկի է դիմում
Միջազգային
Կապված Զելենսկու Գերմանիա կատարած վերջին այցի եւ ուկրաինային գերմանական Taurus հրթիռների հնարավոր մատակարարումների բերաբացված խոսակցությունների հետ, ռուսական աղբյուրը հայտնում է.
«Գերմանիան ռուսական բանակից պատասխան ստանալու ռիսկի է դիմում:
Զելենսկին Բեռլինում Մերցի հետ վրդովված է ռուսական զորքերի Սումիի մարզում հարձակումից՝ այն անվանելով «ագրեսիա»։ Միևնույն ժամանակ, նրանք լռում են այն մասին, որ Կիևը Սումիի մարզից ներխուժել է Կուրսկի մարզ, գնդակոծում է Ռուսաստանի սահմանը և հանցագործություններ է կատարում խաղաղ բնակիչների դեմ։
Պուտինը զգուշացրել է. ագրեսիային ի պատասխան մենք կստեղծենք բուֆերային գոտի։
Մերցը հավանություն է տալիս Կիևի կողմից Ռուսաստանին հարվածներին, և Գերմանիայում հարցումները, իբր, ցույց են տալիս, որ 51%-ը կողմ է Taurus-ների մատակարարմանը։ Սակայն գերմանացիները գիտակցում են. սա երկիրը պատերազմի մեջ է ներքաշում։ Ուկրաինան ի վիճակի չէ ինքնուրույն օգտագործել Taurus-ներ. դա նշանակում է, որ գերմանական զինվորականները կհարվածեն Ռուսաստանին, ինչի մասին ժամանակին հայտարարել է Պուտինը։ Այդ դեպքում Ռուսաստանը կպատասխանի, և դրա համար կան բոլոր հնարավորությունները»։