«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխաիլ Գալակտիոնովը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի` խաղաժամանակ չստանալու և ակումբից հեռանալու մտադրության մասին հայտարարությունը։
«Նաիրը գնահատել է իր խաղը, մարզավիճակն ու իր շուրջ ստեղծված իրավիճակը: Կարծում եմ՝ նրա գնահատականները ծայրահեղացված են: Նա այս մրցաշրջանում 30 հնարավորից մասնակցել է 23 խաղի, դա նույն ցուցանիշն է, ինչ նախորդ մրցաշրջանում էր: Երբ Նաիրն իր մարզավիճակի շնորհիվ հաղթեց Պինյաևին, Սիլյանովին ու Սամոշնիկովին, խաղում էր նա, իսկ երբ արդյունքներն այլ էին՝ խաղում էին մյուսները:
Հրապարակավ դժգոհություն արտահայտելը ճիշտ քայլ չէր: Ինձ համար դա անակնկալ հայտարարություն էր: Ամեն ինչ պետք է մնա թիմի ներսում: Եթե Տիկնիզյանի համար լավ առաջարկ չստանանք, նա կմնա, ու նույնիսկ կարող ենք նոր պայմանագիր առաջարկել նրան, եթե լավ մարզավիճակ հավաքի, ինչո՞ւ ոչ», - Գալակտիոնովի խոսքն է մեջբերում Матч ТВ-ն: