Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում այրվում է շինարարական խոշոր շուկան (Տեսանյութ)
ՄիջազգայինՀրդեհ Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում։ Այրվում է 2.1 հազար քառակուսի մետր մակերեսով շինարարական շուկան: Այս մասին հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան։ Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը կարող է լինել կրակի հետ անզգույշ վարվելը կամ էլեկտրական սարքավորումները։