«Ինտերի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կիսվել է իր կարծիքով 2024/2025 մրցաշրջանի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հավանական հաղթողի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մրցաշարի վճռորոշ հանդիպմանը «ներաձուրիները» հանդիպելու են ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին Մյունխենում (Գերմանիա):
«Իմ կանխատեսումն այն է, որ «Ինտերը» կհաղթի, սա իմ կարծիքն է որպես երկրպագու: Ես հիանալի կապ ունեմ ակումբի հետ: Ես շատ կարևոր պահեր եմ ապրել նրանց հետ, ուստի չեմ կարող թաքցնել իմ համակրանքը: Լավ կլինի, եթե «Ինտերը» կրկին հաղթի Չեմպիոնների լիգան», — Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում Fcinter1908.it-ը: