Թրամփը ցանկանում է առաջարկել ՌԴ-ին և Չինաստանին` աշխարհը բաժանել ազդեցության երեք գոտիների. New York Times
Մամուլի տեսություն
Թրամփը ցանկանում է առաջարկել Ռուսաստանին և Չինաստանին աշխարհը բաժանել ազդեցության երեք գոտիների,- հայտնում է New York Times-ը:
«Թրամփը կարող է ավելի մեծ բան մտքում ունենալ՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ կապված: Արտաքին քաղաքականության որոշ վերլուծաբաններ ասում են, որ նրա գործողություններն ու հայտարարությունները ենթադրում են, որ նա կարող է պատկերացնել մի աշխարհ, որտեղ այսպես կոչված երեք մեծ տերություններից յուրաքանչյուրը՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը և Ռուսաստանը, գերիշխում են աշխարհի իր հատվածում»,- գրում է լրատվամիջոցը:
