«Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի հայրը՝ Մարտիրոս Սևիկյանը, «СЭ»-ի հետ զրույցում մեկնաբանել է ֆուտբոլիստի ապագան:
«Էդգարը կվերադառնա «Ֆերենցվարոշ»՝ ազգային հավաքականի խաղերից անմիջապես հետո»,- նշել է Մարտիրոս Սևիկյանը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Լոկոմոտիվը» որոշել է չգնել կիսապաշտպանի տրանսֆերը հունգարական ակումբից: Անցած մրցաշրջանում Սևիկյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 20 հանդիպման և կատարել 4 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը «Ֆերենցվարոշի» հետ գործում է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: