Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ապարանում ծաղիկներ է խոնարհել
Ներքաղաքական
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի և Ապարանի հաղթական ճակատամարտի 107-ամյակի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը:
Փոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այցելել է նաև զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների շիրիմներին:

