Զելենսկին ասել է՝ երբ կավարտվի հակամարտությունը
Միջազգային
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոսել է հակամարտության ավարտի ժամկետների մասին։ Քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ դա տեղի կունենա 2026 թվականի ամռանը, գրում է Политика Страны Telegram ալիքը:
«2026 թվականի հունիս․ մենք բոլորս հույս ունենք, որ պատերազմ այլևս չի լինի», - նշել է Զելենսկին։
Ուկրաինայի առաջնորդը միաժամանակ առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ: Նա հայտարարել է ցանկացած ձևաչափով բանակցությունների պատրաստակամության մասին։