Դեպքից ժամեր առաջ էր իմացել երեխայի սեռը․ երեկ վրաերթի հետևանքով մաhացած Սերգեյը 25 տարեկան էր
Պատահար
Երեկ ողբերգական հետևանքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Արեգ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
MediaHub-ի տեղեկություններով՝ վրաերթի հետևանքով մահացած քաղաքացին 1999 թվականին ծնված Սերգեյ Կ․-ն է։ 25-ամյա երիտասարդը Ներքին Գետաշեն համայնքից է, ամուսնացած է, դեպքից ժամեր առաջ էլ իմացել էր առաջնեկի սեռը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։