Ալիևն ու Էրդողանը բացեցին Լաչինի միջազգային օդանավակայանը (տեսանյութ)
Միջազգային
Այսօր՝ մայիսի 28-ին, տեղի ունեցավ Լաչինի միջազգային օդանավակայանի բացման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է Caliber.az-ը բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Պետությունների ղեկավարները կտրել են բացումը խորհրդանշող ժապավենը։ Նախագահի կողմից հանձնվել են օդանավակայանի խորհրդանշական բանալիները:
Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծանոթացել են օդանավակայանում ստեղծված պայմաններին:
https://youtu.be/Qz-nJyvcZVo?si=dqk4sXfohMeAg-4T