Պուտինը շնորհավորել է Ալիևին
Միջազգային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Անկախության օրվա» կապակցությամբ: Համապատասխան շնորհավորական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Խնդրում եմ՝ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ադրբեջանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ», - ասվում է հրապարակման մեջ։
Պուտինը հայտարարել է՝ Ադրբեջանը վստահորեն շարժվում է սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով, վայելում է աճող հեղինակություն համաշխարհային ասպարեզում, իսկ հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ բարեկամական և դաշնակցային են։