Երևանը և Բաքուն երկկողմ խորհրդակցություններ են անցկացնում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների շուրջ․ Փաշինյան

Երևանը և Բաքուն երկկողմ խորհրդակցություններ են անցկացնում խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ՝ համաձայնությունների հասնելու համար։ Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման օրվա առթիվ իր ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարել է, թե ակտիվ երկխոսություն է ընթանում նաև Թուրքիայի հետ։