Ուկրաինական ռազմական աղբյուրներում ահազանգում են Կոնստանտինովկայի ուղղությամբ տիրող իրավիճակի հետ կապված
Միջազգային
Ուկրաինական ռազմական աղբյուրներում մեծ աղմուկ է Կոնստանտինովկայի ուղղությամբ տիրող իրավիճակի հետ կապված:
«Ռուսաստանը ակտիվացրել է իր հարձակումը Կոնստանտինովկայի ուղղությամբ, գրավել նոր բնակավայրեր»,- ահազանգում է «Մուչնոյ» ազդականչով ուկրաինացի զինծառայողը: Ըստ նրա, ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատելով Ստարայա Նիկոլաևկա և Ռոմանովկա գյուղերի նկատմամբ և մասամբ գրավել Յաբլոնովկան, Զարյան և Պոպով Յարը։
«Թշնամին այստեղ լրացուցիչ ուժեր է տեղափոխում, այդ թվում՝ Տորեցկից եկած ստորաբաժանումներ՝ պաշտպանությունը ճեղքելու համար։ Իրավիճակը չափազանց բարդ է, և ես դեռևս չեմ տեսնում որևէ կոնկրետ արձագանքի քայլեր բարձրագույն հրամանատարության կողմից», - նշել է նա։
Ըստ ուկրաինական ԳՇ-ի եւ ԳՌՈՒ-ի համար աշխատող Deep State ռեսուրսի քարտեզի՝ Ռոմանովկան նշված է որպես ռուսական զորքերի վերահսկողության տակ, Ստարայա Նիկոլաևկան և Զարյան գտնվում են «մոխրագույն գոտում», մինչդեռ Պոպով Յարը և Յաբլոնովկան մնում են Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։
Սակայն իրականում իրավիճակն ավելի լուրջ է, քան ներկայացնում են ուկրաինական ռեսուրսները:
Ռուսական ուժերը նախօրեին լիովին մաքրեցին Զարյա-Ռոմանովկա հատվածից ներքեւ գտնվող «պարկը», եւ հիմա Ռոմանովկայի հառվածից դուրս են գալիս Տորեցկի արեւմտյան գոտի, որտեղ ուկրաինական կողմն ամուր պաշտպանություն ուներ Ժորբինովկա-Պետրովկա բնակավայրերում: Շրջապատման վտանգն ուկրաինական ուժերին արդեն իսկ ստիպել է աստիճանաբար հեռանալ այդ դիրքերից: ու, միաժամանակ, այս ուղղությամբ ռուսական ուժերը Տորեցկից դուրս են եկել Կլեբան-Բիկովյան ջրամբարի արեւելյան թեւ, համենայնդեպս` մինչեւ ջրամբար ունեն կրակային հսկողություն:
Նույն խնդիրն է ջրամբարի արեւմտյան թեւում: Ուկրաինաակն կողմը եւս հաստատում է, որ ռուսները դեռ երեկվա դրությամբ «մասամբ գրավել են Յաբլոնովկան»: Իսկ դա նշանակում է, որ ամբողջական գրավման դեպքում լիարժեք կրակային հսկողություն կունենան ջրամբարի արեւմտյան թեւի վրա:
Այսպիսով, ռեալ վտանգ կա, որ ուկրաինական ուժերը Կլեբան-Բիկովյան ջրամբարի ողջ հարավային հատվածում կարող են հայտնվել շրջապատման մեջ:



