«Հրապարակ»․ Գագիկ Բեգլարյանի համար ինչ է որոշել դատարանը «Իրավունք». Ինչու են Սասուն Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում «Ժողովուրդ». Սյունիքի զորամասերում պաշտոնանկություններ կլինեն «Փաստ». Եվրոպան էլ է հոգնել ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից» «Իրավունք». «Չթպրտա եւ ոչ ոք». Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են սկսվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Լեհաստանը պատրաստվում է պատերազմի Թրամփը մեղադրում է Ուկրաինային ոչ միայն ԱՄՆ-ում, այլ ամբողջ աշխարհում բենզինի գների բարձրացման համար Ուկրաինական բանակը խոշոր գիշերային հարձակում է իրականացրել Մոսկվայի ուղղությամբ ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Իմ ռահվիրան՝ ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ... Նժդեհը մարտ էր տալիս հանուն հողի,
Մովսեսը՝ հանուն հոգու,
 երկուսն էլ՝ հանուն ճշմարտության

Հասարակություն

Արցախյան շարժման հին անդամներից  մեկը`  ներկայումս ամերիկաբնակ Արիս Քարամյանը, «Իրավունք»-ին իր հուշերն է ներկայացրել  Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մասին:

«Ես խոսում եմ մեծ ցավով, բայց հստակ համոզմունքով, որ Մովսեսի հայտնվելը ճիշտ տեղում ու ժամանակաշրջանում օրինաչափություն էր, ժամանակի հրամայական. նա իսկապես անփոխարինելի է, հստակ ու միախառնված ճշմարտությանը՝ առանց վախի, առանց ակնկալիքի, մաքուր։
Ես համոզված եմ՝ Մովսես չի կրկնվի։ Որովհետև իրական մեծությունները կրկնություն չեն ունենում։ Մովսեսը ոչ միայն իր գործով էր Մովսես, այլ հենց իրենով՝ իր ներկա լինելու ձևով, իր հայացքով, ժպիտով, խռովությամբ։
Երբ նա բարձրացրեց Եռագույնը առաջին անգամ, ժողովուրդը չգիտեր, ուր է գնում, բայց վստահ էր, որ Մովսեսը գիտի։
Ու այդ վստահության կարոտով էլ ասում եմ՝ չի ծնվի։
Որովհետև դա միայն հիացմունք չէ, դա հավատ է, կարոտ է, ցավ է, նաև մաքրություն։ Մովսեսը իմ համար ոչ միայն պատմության էջ է, այլ ներշնչանք, ուղեցույց, ինչպես ասացի՝ ռահվիրա։
Այդպիսի մարդը քանդում է սովորականության պատնեշը, հիշեցնում է, որ մենք ավելին կարող ենք անել ու լինել։ Ոչ թե հանուն փառքի, այլ հանուն ճշմարտության։
Իմ մեջ Մովսեսը ապրում է։
Պետք է տարանջատել՝ հերոսացողների աղմուկը՝ հերոսի լռությունից։
Ու դա երևի ամենաազնիվ ձևն է նայելու։
Նժդեհն ու Մովսեսը՝ տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր մարտադաշտերում էին, բայց երկուսն էլ նույն գաղափարով էին ապրում։
Նժդեհը՝ իր քարացած, երկաթյա կամքով, լեռներում ու ճակատներում,
Մովսեսը՝ իր ժպտացող, բայց կրակոտ հայացքով՝ խոսքի մեջ։
Նժդեհը կանգնեց լեռներում որպես Սուրբ Գրքի ռազմիկ։
Մովսեսը բարձրացավ հրապարակ որպես նոր կյանքի մարգարե,
Նժդեհը խոսեց սրի լեզվով՝ լեռներում,
Մովսեսը, ճշմարտության լեզվով, հրապարակում,
Մեկը պահում էր հողը, մյուսը՝ հավատը,
Երկուսն էլ՝ սիրտը։
Նժդեհը գրեց, Մովսեսը խոսեց։
Նժդեհը կառուցեց վախից չդողացող մարդը։
Մովսեսը վառեց՝ հույսից չխորշող սերունդը։
Նժդեհը խաչեց սուրը՝ ինչպես աղոթք,
Մովսեսը բարձրացրեց խոսքը՝ ինչպես լույս։
Նժդեհը լռեց, երբ գործը խոսեց,
Մովսեսը խոսեց, երբ լռությունը ծանր էր։
Նժդեհը պաշտեց հողը՝ որպես սրբություն,
Մովսեսը՝ ճշմարտությունը որպես օրենք։
Երկուսն էլ առաջնորդներ էին՝
մեկը դեպի ամրոց, մյուսը դեպի ազատություն։
Բայց երկուսն էլ հանուն հայի ու Հայաստանի։
Նժդեհը ընտրեց քարե լռությունը որպես մարգարեություն,
Մովսեսը հույսի խոսքը որպես ապավեն։
Նժդեհի ճանապարհը նեղ էր ու կտրուկ ինչպես ժայռի լանջ,
Մովսեսինը երկար ու հեզ ինչպես սիրո լռությունը։
Նժդեհը առաջնորդեց ուժի օրենքով՝
Մովսեսը՝ խղճի կանչով։
Նժդեհը մարտ էր տալիս հանուն հողի,
Մովսեսը՝ հանուն հոգու։
 Երկուսն էլ՝ հանուն ճշմարտության։
Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը,
Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում։
Եվ եթե մեկն ուղղեց հայացքը դեպի ներս,
 ապա մյուսինը հառած էր դեպի վեր։
Բայց երկուսն էլ մեզ տարան վերև դեպի մեր ինքնություն։
Դեպի… Անկախություն։
Այո, հերոսացողներ շատ կան, Հերոսներ՝ քիչ։ Իսկ Մովսեսն այդ Հերոսներից մեկն է ու էլ հերոս Մովսես չի ծնվի։
Ես միայն նրա հետևորդը չեմ, այլ մի տեսակ ժառանգորդն եմ նրա հերոսական կյանքի պատմության, որը մոռանալու, առավել ևս ուրանալու իրավունք չունենք։
Մովսեսն իմ համար ոչ անցյալում մնացած , ոչ էլ հավերժության ճամփան բռնած Հերոս է, ես նրա ներկայությունն զգում եմ, ես Մովսեսին դեռ սպասում եմ։ Նաև հստակ գիտեմ, որ նրան փոխարինել ոչ ոք չի կարող։ Մովսեսին փնտրում եմ։
Փնտրում եմ ու, ցավոք, չեմ գտնում։ Մովսեսին հիշում եմ։ Մովսեսին սպասում եմ։
Իսկ ջինջ ու մաքուր հիշողությունը շարունակություն է մի ավելի մեծ ու սպասված հանդիպման, ես դա հաստատ գիտեմ։
Հիշողությունը ապրում է։ Իսկ Մովսեսն՝ անանց է։
Արիս Քարամյան, Լոս Անջելես»:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Հրապարակ»․ Գագիկ Բեգլարյանի համար ինչ է որոշել դատարանը «Իրավունք». Ինչու են Սասուն Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում«Ժողովուրդ». Սյունիքի զորամասերում պաշտոնանկություններ կլինեն«Փաստ». Եվրոպան էլ է հոգնել ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից»«Իրավունք». «Չթպրտա եւ ոչ ոք». Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախումՏիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են սկսվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔԼեհաստանը պատրաստվում է պատերազմիԹրամփը մեղադրում է Ուկրաինային ոչ միայն ԱՄՆ-ում, այլ ամբողջ աշխարհում բենզինի գների բարձրացման համարՈւկրաինական բանակը խոշոր գիշերային հարձակում է իրականացրել Մոսկվայի ուղղությամբ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Պլաստիկ վիրահատություններ, անհետացած լուսանկարներ և ողբերգություն․ ինչ էր թաքցնում Միլենա Պետրոսյանը փակ դռների հետևում«ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՄ ՆՎԱՃԵԼ ՆԱԵՎ UFC ՎԱՐԿԱԾՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԲԱՂՁԱԼԻ ՏԻՏՂՈՍԸ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԱՐԶԻԿ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐՍԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՄեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ ՓաշինյանինԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիանՖրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ)Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանըՌուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոցBloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարությունՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված