ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Ներքաղաքական
Մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում, քանի որ՝
▫️թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը,
▫️hաղթանակ չխոստացող ամեն տեսակ ռացիոնալ հաշվարկները պարտվեցին արժանապատիվ ապրելու աներեր կամքին,
▫️հավատը ուժեղ գտնվեց վախից,
ազատատենչությունը հաղթեց հոռետեսությանը,
▫️ազգային պատասխանատվությունը բարձր դասվեց հարմարվողականությունից,
▫️մեծ նպատակն ավելի կարևոր համարվեց, քան անձնական ապահովությունը,
▫️ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք,
▫️և վերջապես՝ ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը:
Եվ մայիսյան հաղթական հերոսամարտերը դարձան իրողություն։
Հավերժ փա´ռք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը:
Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի նվիրյալ զավակներին, ովքեր բոլոր ժամանակներում հավատով ու վճռականությամբ պայքարել և հաղթանակներ են կռել:
Փա´ռք նրանց, ովքեր դեռ նոր հաղթանակներով կերտելու են արժանապատիվ, ազատ ու անկախ Հայրենիքի վաղվա օրը: