ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին չմեկնել Վենեսուելա
Միջազգային
Պետդեպարտամենտը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին չմեկնել Վենեսուելա։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի հայտարարությանը։
«Պետդեպարտամենտը Վենեսուելային շնորհում է ճանապարհորդության վերաբերյալ ամենաբարձր նախազգուշացման մակարդակը՝ 4-րդ մակարդակ՝ արգելվում է ճանապարհորդել՝ լուրջ ռիսկերի պատճառով, ներառյալ կամայական կալանքը, կալանքի տակ խոշտանգումները, ահաբեկչությունը, առևանգումը և իրավապահ մարմինների անարդար գործելակերպը», - ասվում է հայտարարության մեջ։