Մոսկվայում սաստիկ շոգ է սպասվում
Միջազգային
Չորեքշաբթի և հինգշաբթի՝ մայիսի 28-ին և 29-ին, Մոսկվայում սպասվում է սաստիկ շոգ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Մոսկվայի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության հաղորդագրությանը ։
«Մայիսի 28-ի և 29-ի ցերեկային ժամերին Մոսկվայի որոշ հատվածներում սպասվում է սաստիկ շոգ, օդի առավելագույն ջերմաստիճանը կկազմի 30 աստիճան և ավելի», - ասվում է Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ։
Փրկարարները կոչ են անում մոսկվացիներին և մայրաքաղաք այցելողներին չափազանց երկար չմնալ արևի տակ, գլխարկներ կրել, խուսափել գերտաքացումից և ավելի հաճախ ջուր խմել։