ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններին. Պետդեպարտամենտի խոսնակ
Միջազգային
Թրամփի վերջին հայտարարությունները Ռուսաստանի մասին չպետք է հիասթափություն համարել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:
Թեմի Բրյուսի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններին։
Դրանից առաջ Մեդվեդևը պատասխանել էր Պուտինին ուղղված սպառնալիքներով Թրամփի գրառմանը.
«Ես գիտեմ միայն մեկ իսկապես վատ բան՝ դա Երրորդ համաշխարհային պատերազմն է։ Հուսով եմ՝ Թրամփը կհասկանա սա»։