7 տարում մասնակցել եմ ավելի շատ եզրափակիչի, քան թուրքական ֆուտբոլը՝ երբևէ. Մոուրինյո
Սպորտ
«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ արդեն 7 տարի է իր թիմերը չեն մասնակցում Չեմպիոնների լիգային, հաղորդում է Haberturk-ը:
«Այդ 7 տարիներին երկու անգամ մասնակցել եմ եվրագավաթների եզրափակիչներին: Դա ավելի շատ է, քան թուրքական ֆուտբոլը՝ երբևէ»,- ասել է պորտուգալացին:
2022 թվականին «Յուրահատուկի» գլխավորած «Ռոման» հաղթել է Կոնֆերենցիաների լիգան, իսկ 2023-ին Եվրոպա լիգայի եզրափակիչում պարտվել է «Սևիլյային»: