Տիկնիզյանը` հունական ակումբների ուշադրության կենտրոնում
Սպորտ
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը սերբական «Ցրվենա Զվեզդա» դեռևս համաձայնեցված չէ, այս մասին գրում է «РБ Спорт»-ը։
Բացի Սերբիայի 11-ակի չեմպիոնից, 26-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև երկու հունական ակումբներ, ինչպես նաև իսպանական «Սևիլիան», որը նախկինում ևս հետաքրքրություն էր ցուցաբերել։
Անցած մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ խփելով 2 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ գործում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։