Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)

ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԵՑ ԿՌՎԻ ՄԵՋ ՄՏՆԵԼ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ

Միջազգային

Ն­ման է, որ Ա­լիե­ւը գնա­լով ի­րեն ա­վե­լի ու ա­վե­լի է ի ցույց դնում` որ­պես հա­կա­ռու­սա­կան դաշտ տե­ղա­փոխ­վող: Ճիշտ է, այ­լեւս չի կա­րո­ղա­նում խա­ղար­կել ադր­բե­ջա­նա­կան կոր­ծան­ված ինք­նա­թի­ռի թե­ման: Բայց ա­ռանց դրան էլ, ա­վե­լի կոնկ­րետ՝ ա­ռանց ո­րե­ւէ կոնկ­րետ բա­ցատ­րութ­յան (հա­մե­նայն­դեպս՝ հրա­պա­րա­կա­յին դաշ­տում), Ա­լիեւն այս օ­րե­րին մե­կը մյու­սի հե­տե­ւից ընդգծ­ված քայ­լեր է կա­տա­րում:

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

­Նախ՝ Հեյ­դա­րո­վի­չի Մոսկ­վա չգնա­լը, դրան հա­ջոր­դեց Ալ­բա­նիա՝ եվ­րա­լի­բե­րալ­նե­րի գա­գա­թա­ժո­ղո­վին մաս­նակ­ցութ­յու­նը, ա­վե­լին՝ հայտ ներ­կա­յաց­վեց, որ նման գա­գա­թա­ժո­ղով Ադր­բե­ջա­նում էլ լի­նի: Ան­մի­ջա­պես էլ հեր­թա­կան «ռու­սա­կան շպիոն­նե­րին» Բաք­վի դա­տա­րա­նը դա­տա­պար­տեց մեծ պատ­ժա­ժամ­կետ­նե­րով: Վեր­ջին քայլն էլ դար­ձավ Բաք­վում Ուկ­րաի­նա­յի ԱԳ նա­խա­րար Անդ­րեյ Սի­բի­գա­յին ցու­ցա­բեր­ված ճոխ ըն­դու­նե­լութ­յու­նը՝ հա­կա­ռու­սա­կան մի շարք ընդգծ­ված հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով հան­դերձ:

­Թե ին­չու է Ա­լիե­ւը նման կտրուկ փո­փո­խութ­յուն­նե­րի գնում, մի քա­նի վար­կած է պտտվում: Բայց մինչ դրան հաս­նե­լը` նկա­տենք, որ հա­կա­ռու­սա­կան քայ­լե­րի հա­ճա­խա­կա­նութ­յան նման կտրուկ աճն ար­դեն իսկ ո­րո­շա­կի հու­շում­ներ ա­նում է: Մաս­նա­վո­րա­պես, որ, ան­կախ այն բա­նից, թե Ա­լիեւն այդ ա­մե­նով ինչ է ու­զում Մոսկ­վա­յից, նա ակն­հայ­տո­րեն շտա­պում է: Այ­սինքն` նման է, որ վրա է հաս­նում ինչ-որ հան­գու­ցա­լու­ծու­մա­յին փուլ, որ ե­թե այս պա­հին ու­զա­ծը նա չստա­նա, ա­պա հե­տա­գա­յում կա­րող է առ­հա­սա­րակ չստա­նալ եւ այդ քայ­լե­րով փոր­ձում է «ա­ռեւ­տուր» սկսել Մոսկ­վա­յի հետ:

Մ­յուս կող­մից, ակն­հայտ է նաեւ, որ Ռու­սաս­տա­նում սկսել են ընդգծ­ված նյար­դայ­նութ­յամբ վե­րա­բեր­վել Ա­լիե­ւի այդ բո­լոր քայ­լե­րին: Դա նախ, տե­սա­նե­լի է ռու­սա­կան ազ­գայ­նա­կան դաշ­տի ռեակ­ցիա­յից: Օ­րի­նակ, ազ­գայ­նա­կան ա­ռանց­քա­յին կա­ռույց­նե­րից մե­կի՝ «Ցարգ­րա­դի» գնա­հատ­մամբ՝ ռուս­նե­րի նկատ­մամբ այս վե­րա­բեր­մուն­քի հետ­եւում աչ­քի են ընկ­նում Ադր­բե­ջա­նի հա­մա­պա­տաս­խան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի եւ պա­րոն Ա­լի­եւի ներ­քա­ղա­քա­կան կա­ռույց­նե­րի ա­կանջ­նե­րը: Դա ար­ձա­նագ­րե­լուց զատ, նաեւ նկատ­վում է Ադր­բե­ջա­նին ուղղ­ված վատ թաքց­ված սպառ­նա­լիք. «Մենք տես­նում ենք այն վե­րա­բեր­մուն­քը, ո­րը վեր­ջերս Ադր­բե­ջա­նը ցու­ցա­բե­րում է Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ՝ բա­ցա­կա­յութ­յուն Հաղ­թա­նա­կի շքեր­թին եւ­ այլն։ Ա­ռայժմ մի կողմ կթող­նեմ Ռու­սաս­տա­նում ադր­բե­ջա­նա­կան սփյուռ­քին ուղղ­ված հար­ցե­րը, ո­րոն­ցից մենք տես­նում ենք մի շարք լուրջ հան­ցա­գոր­ծութ­յուն­ներ, ո­րոնց հա­մար սփյուռ­քը նույն­պես պետք է ար­դեն պա­տաս­խան տա: Ադր­բե­ջա­նում ռու­սա­ֆոբ շա­հե­րը ա­ռաջ մղող կա­ռա­վա­րա­մետ լրատ­վա­մի­ջոց­նե­րի կող­մից հեր­թա­կան հար­ձա­կու­մը ան­պայ­ման անն­կատ չի մնա»: Ա­պա՝ կապ­ված Ուկ­րաի­նա­յի ԱԳ նա­խա­րա­րի այ­ցի հետ. «Ինչ վե­րա­բե­րում է ուկ­րաի­նա­ցի նա­խա­րա­րի Բա­քու այ­ցի նշա­նա­կութ­յա­նը՝ դա կաս­կա­ծե­լի է, բայց՝ ​​ոչ հիմ­նա­կա­նը։ Գլ­խա­վորն այն է, որ Սի­բի­գան իր հետ չբե­րի «Զե­լենս­կու ա­նեծ­քը»»։

«­Զե­լենս­կու ա­նեծք» աս­վա­ծը դար­ձել է թե­ւա­վոր ար­տա­հայ­տութ­յուն: Ի­մաս­տը սա է` բո­լոր նրանք, ով­քեր Զե­լենս­կու հետ ակ­տիվ շփվել են, մե­կը մյու­սի հե­տե­ւից ան­հե­տա­ցել են ա­րե­նա­յից: Թե ինչ է թաքն­ված «Զե­լենս­կու ա­նեծ­քը» Ադր­բե­ջան տա­նել-չտա­նե­լու ար­տա­հայ­տութ­յան տակ, միան­շա­նակ է: Նաեւ ակ­նար­կը, որ Ադր­բե­ջա­նում ծա­վալ­վող ռու­սա­ֆո­բիա­յի թի­կուն­քում կանգ­նած է Ա­լիե­ւը, իր հեր­թին է շատ բան հու­շում:

­Բա­ցի այդ, Կ­րեմ­լին մոտ կանգ­նած ո­րոշ վեր­լու­ծա­կան աղբ­յուր­ներ եւս այս պատ­կերն են ար­ձա­նագ­րում. «Ադր­բե­ջա­նի վեր­ջին դի­վա­նա­գի­տա­կան ​​քայ­լե­րը գնա­լով պա­կաս նման են ռազ­մա­վա­րա­կան զսպման եւ­ ա­վե­լի ու ա­վե­լի շատ՝ վեկ­տո­րի մի­տում­նա­վոր շեղ­ման հա­կա­ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ։ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­եւի եւ Ուկ­րաի­նա­յի արտ­գործ­նա­խա­րա­րի հան­դի­պու­մը դի­վա­նա­գի­տա­կան ​​քա­ղա­քա­վա­րութ­յան ժեստ չէ, այլ մա­նի­ֆեստ՝ ստուգ­ված, հրա­պա­րա­կա­յին եւ ն­պա­տա­կաս­լաց։ «Ուկ­րաի­նա­յին մար­դա­սի­րա­կան օգ­նութ­յան» եւ ն­րա «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան» ա­ջակ­ցութ­յան մա­սին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը հնչում են որ­պես այն­պի­սի դիր­քո­րոշ­ման հռչա­կա­գիր, որ­տեղ չե­զո­քութ­յու­նը փո­խա­րին­վում է քա­ղա­քա­կան խա­ղե­րով եւ Արեւ­մուտ­քի նկատ­մամբ ռեւե­րանս­նե­րով…»:

­Մի խոս­քով, Ադր­բե­ջա­նի ա­ռաջ­նոր­դի վար­քա­գի­ծը, մեղմ ա­սած, «հե­ռու է ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յու­նից»: Այն դեպ­քում, երբ. «Ադր­բե­ջանն ա­վան­դա­բար օգտ­վել է Մոսկ­վա­յի հետ փո­խազ­դե­ցութ­յու­նից ստաց­ված բո­լոր հնա­րա­վոր դի­վի­դենտ­նե­րից»: Բայց ա­հա հի­մա Ա­լիեւն ի ցույց է դնում «օգտ­վող-թռնո­ղի» վար­քա­գիծ, եւ. «Մոսկ­վան նման ազ­դան­շան­ներն ըն­կա­լում է ոչ թե դի­վա­նա­գի­տա­կան ​​ հա­ղոր­դագ­րութ­յուն­նե­րի մա­կար­դա­կով, այլ` ռազ­մա­վա­րա­կան հու­սա­լիութ­յան պրիզ­մա­յով»:

ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ

Ու­րեմն, ի՞նչ է ու­զում Ա­լիե­ւը եւ ին­չո՞ւ է սկսել շտա­պել: Այս ուղ­ղութ­յամբ ո­րո­շա­կի հար­ցե­րի պա­տաս­խան տվեց նախ՝ Լավ­րո­վի հա­յաս­տան­յան այ­ցը: Այն, խո­շոր հաշ­վով, կա­րե­լի է ա­սել, որ նման հիմ­նա­կան մե­սիջ հղեց նախ Բաք­վին եւ Ան­կա­րա­յին, ա­պա նաեւ՝ Նի­կո­լին: Այն է. Մոսկ­վան Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ոչ միայն զրո­յա­ցած չի հա­մա­րում, այլ շա­րու­նա­կե­լու է ա­ռաջ տա­նել այն կուր­սը, ո­րի մեկ­նար­կը դրվեց նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րով: Ընդ ո­րում, ան­կախ այն բա­նից, թե դրա­նից հե­տո այլ ձե­ւա­չա­փե­րով ինչ տե­ղա­շար­ժեր են ե­ղել: Ա­վե­լին, Լավ­րո­վի այ­ցի եւ դրա շրջա­նակ­նե­րում տե­ղի ու­նե­ցա­ծի տո­ղա­տա­կե­րից հնա­րա­վոր էր նաեւ նման միտ­քը կար­դալ. ԱՄՆ-ն գործ­նա­կա­նում Հա­րա­վա­յին Կով­կա­սով այ­լեւս չի զբաղ­վում, եւ, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, ռուս­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում: Եվ­րո­պան թեեւ դեռ փոր­ձում է զբաղ­վել, բայց չու­նի հա­մա­պա­տաս­խան ռե­սուրս­ներ: Մոսկ­վան մնում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան «ա­սո­ղի» դե­րում, եւ սկսել է ուր­վագ­ծել այն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կա­ռուց­ված­քը, ո­րը կցան­կա­նար տես­նել այս տա­րա­ծաշր­ջա­նում: Ա­մեն դեպ­քում, այ­ցի շրջա­նակ­նե­րում հնչեց­ված մտքե­րը, թե Լավ­րո­վը քննար­կե­լու է ինչ­պես հայ-ադր­բե­ջա­նա­կան, այն­պես էլ հայ-թուր­քա­կան թե­մա­տի­կան, եւ մաս­նա­վո­րա­պես՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման հա­մա­տեքս­տում, իր հեր­թին էր հենց այդ մտքին տա­նում:

Այդ նույն տար­րե­րը կա­րե­լի էր տես­նել նաեւ Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Հա­քան Ֆի­դա­նի՝ Մոսկ­վա կա­տա­րած այ­ցի են­թա­տեքս­տում: Դ­րա շրջա­նակ­նե­րում եւս օ­րա­կար­գա­յին էր հա­րավ­կով­կաս­յան թե­մա­տի­կան: ՌԴ ԱԳՆ-ի ներ­կա­յաց­մամբ. «Նա­խա­տես­վում է ման­րա­մասն ու­սում­նա­սի­րել Անդր­կով­կա­սում հա­մա­գոր­ծակ­ցութ­յան խո­րաց­ման հար­ցե­րը, այդ թվում՝ տրանս­պոր­տա­յին կա­պե­րի եւ հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման, տա­րա­ծաշր­ջա­նի հետ­կոնֆ­լիկ­տա­յին վե­րա­կա­ռուց­ման հար­ցե­րը։ Ռու­սաս­տա­նը եւ Թուր­քիան շա­հագրգռ­ված են տես­նել խա­ղաղ եւ կան­խա­տե­սե­լի Հա­րա­վա­յին Կով­կաս: Դ­րան կա­րե­լի է հաս­նել «3+3» տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հար­թա­կի շրջա­նա­կում հա­մա­տեղ ջան­քե­րով։ Մոսկ­վան ող­ջու­նում է հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցը»:

­Սա­կայն այս­տեղ նաեւ հաս­կա­նա­լու հարց կա: Լավ­րով Հա­յաս­տա­նում հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յով ու­ղիղ տեքս­տով հայ­տա­րա­րեց. «Կար­ծում ենք՝ դրա հա­մար ա­մուր հիմք են 2020 եւ 2022թթ. ՌԴ նա­խա­գա­հի, Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի եւ ՀՀ վար­չա­պե­տի միջեւ ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ձեռք­բեր­ված հա­մա­լիր ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը: Մենք ող­ջու­նել են խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տեքս­տի հա­մա­ձայ­նե­ցու­մը Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ: Պատ­րաստ ենք օգ­նել այդ փաս­տաթղ­թի ստո­րագր­ման հա­մար կար­գա­վոր­ման կա­րիք ու­նե­ցող բո­լոր խնդիր­նե­րի լուծ­ման հար­ցում: Միշտ կա­րող եք մեզ վրա հույս դնել, այդ թվում՝ տրանս­պոր­տա­յին տնտե­սա­կան ու­ղի­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման, հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի սահ­մա­նա­զատ­ման, սահ­մա­նագծ­ման, ա­ռա­ջա­ցող բո­լոր մար­դա­սի­րա­կան խնդիր­նե­րի լուծ­ման հար­ցե­րում՝ հաշ­վի առ­նե­լով կող­մե­րից յու­րա­քանչ­յու­րի շա­հե­րը»: Սա­կայն «մար­դա­սի­րա­կան խնդիր­նե­րի» թվում կա նաեւ ար­ցա­խա­հա­յութ­յան հար­ցը: Իսկ լուծ­ման միակ տար­բե­րա­կը, ե­թե պետք է «հաշ­վի առ­նել կող­մե­րից յու­րա­քանչ­յու­րի շա­հե­րը», ար­ցա­խա­հա­յե­րի տուն վե­րա­դառ­նալն ու այն­տեղ ա­պա­հով ապ­րելն է, ան­կախ այն բա­նից, թե Ար­ցա­խի քա­ղա­քա­կան ա­պա­գան ո­րը կլի­նի: Հաշ­վի առ­նե­լով նաեւ Լավ­րո­վի մեկ այլ հայ­տա­րա­րութ­յուն, թե նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձա­յագ­րի, այն է՝ «2020 եւ 2022թթ. ՌԴ նա­խա­գա­հի, Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի եւ ՀՀ վար­չա­պե­տի միջեւ ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ձեռք­բեր­ված հա­մա­լիր ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի» հիմք դար­ձած այդ փաս­տաթղ­թին զու­գա­հեռ «ջենթլ­մե­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն» է ե­ղել, որ ար­ցա­խա­հա­յե­րը պետք է հան­գիստ ապ­րեն ի­րենց տնե­րում, իսկ հար­ցի լու­ծու­մը պետք է թող­նել ա­պա­գա­յին: Ու­րեմն, այդ «ջենթլ­մե­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը» պահ­պան­վո՞ւմ է, երբ Լավ­րո­վը խո­սում է «մար­դա­սի­րա­կան խնդիր­նե­րից»:

ՈՒՐԵՄՆ, ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱԼԻԵՎԸ

Այն, որ Հա­յաս­տա­նում ար­ցախ­յան պե­տա­կան ինս­տի­տուտ­ներն այս կամ այն ձե­ւով պահ­պան­վում են, եւ նի­կոլ­յան թի­մը փոր­ձում է դա ան­տե­սել, մեկ այլ պնդում էլ է ի հայտ բե­րել: Այ­սինքն, որ կա Մոսկ­վա­յից ե­կած կու­լո­ւա­րա­յին պա­հանջ՝ այդ կա­ռույց­նե­րին ձեռք չտալ: Ու մինչ այս էլ ա­մե­նա­տար­բեր աղբ­յուր­նե­րից ազ­դակ­ներ ե­ղել են, որ ար­ցա­խա­հա­յե­րի վե­րա­դարձն ու նրանց անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման հար­ցը շա­րու­նա­կում է մնալ Մոսկ­վա­յի օ­րա­կար­գում:

Տ­րա­մա­բա­նո­րեն եւս դա կա­րե­լի է հաս­կա­նալ. երբ Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հե­ռա­վո­րութ­յու­նը չափ­վում է մի քա­նի տասն­յակ կի­լո­մետ­րա­նոց «Զան­գե­զու­րի մի­ջանց­քով», ա­պա դա միշտ էլ ոչ միայն Ռու­սաս­տա­նի, այլ նաեւ Ի­րա­նի հա­մար մնա­լու է լրջա­գույն խնդիր: Ա­ռա­վել եւս, որ կա­ռուց­վում է «Հ­յու­սիս-­Հա­րավ» մասշ­տա­բա­յին ռազ­մա­վա­րութ­յուն, եւ ո­րի հա­մար նման փոքր «մի­ջանց­քը» միշտ էլ կա­րող է խնդիր­ներ ա­ռա­ջաց­նել, ե­թե մի փոքր ան­գամ ընդ­հա­նուր քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը փոխ­վի: Ըստ այդմ էլ, ար­ցա­խա­հա­յե­րով բնա­կեց­ված Ար­ցա­խը միշտ էլ Մոսկ­վա­յի հա­մար ե­ղել է այն «բու­ֆե­րա­յին գո­տին», որն ա­պա­հո­վագ­րում է ան­ցան­կա­լի հե­տե­ւանք­նե­րից, եւ դրա անհ­րա­ժեշ­տութ­յու­նը տես­նում էին ան­գամ ԽՍՀՄ-ի կար­գի միաս­նա­կան պե­տութ­յան պա­րա­գա­յում: Դ­րա անհ­րա­ժեշ­տութ­յու­նը, միան­շա­նակ, Մոսկ­վա­յի հա­մար կա ներ­կա­յումս, երբ չկա նման միաս­նա­կան պե­տութ­յուն:

Ա­նուղ­ղա­կի կեր­պով` մաս­նա­վո­րա­պես այդ մա­սին ազ­դակ կա­րե­լի է հա­մա­րել նաեւ ՌԴ նա­խա­գա­հի խորհր­դա­կան, այն է՝ Պու­տի­նի թի­մը ներ­կա­յաց­նող պաշ­տոն­յա Ան­տոն Կոբ­յա­կո­վի հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ ի­րա­վա­կան ի­մաս­տով «ԽՍՀՄ-ն շա­րու­նա­կում է գո­յութ­յուն ու­նե­նալ», եւ ուկ­րաի­նա­կան հար­ցը «ներ­քին խնդիր է»: Սա, ի­հար­կե, նման է բա­վա­կա­նին հստակ ազ­դա­կի, որ Մոսկ­վան կա­րե­ւո­րում է եր­բեմ­նի ստա­տուս-քվո­յի վե­րա­կանգ­նու­մը, որն Ար­ցա­խի պա­րա­գա­յում նշա­նա­կում է հա­յաբ­նակ ԼՂԻՄ:

Ա­մեն դեպ­քում, ար­ցա­խա­հա­յութ­յան թե­ման կա, ու թեեւ փոր­ձե­ցին դա «լու­ծել» ար­ցա­խա­հա­յութ­յա­նը ՀՀ քա­ղա­քա­ցի դարձ­նե­լով, սա­կայն դա ակն­հայ­տո­րեն չաշ­խա­տեց: Եվ ե­թե Մոսկ­վան ցան­կա­նում է ի­րեն տես­նել մաս­նա­վո­րա­պես հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թում թիվ 1 «ա­սո­ղի» դե­րում, պետք է այդ խնդրի լու­ծու­մը գտնի: Իսկ ա­մե­նա­ձեռն­տու լու­ծու­մը, կրկնենք, հա­յե­րով բնա­կեց­ված «բու­ֆե­րա­յին գո­տին» է:

Ա­լիե­ւը, ի­հար­կե, հաս­կա­նում է, թե ուր են տա­նում Պու­տին-Թ­րամփ քննար­կում­նե­րը, ո­րոնք կա­րող են վերջ­նա­կան տեսք ստա­նալ սպաս­վող գա­գա­թա­ժո­ղո­վի ժա­մա­նակ: Այ­սինքն, կա­րող է գալ մի այն­պի­սի ի­րա­վի­ճակ, երբ ար­ցա­խա­հա­յութ­յան վե­րա­դար­ձը թույլ չտա­լու հնա­րա­վո­րութ­յուն չու­նե­նա: Սա, թե­րեւս, սպա­սե­լի սցե­նար էր դառ­նում այն պա­հից, երբ Թ­րամ­փը հաղ­թեց նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րում, եւ այն, որ դրա­նից շատ չան­ցած, Ա­լիե­ւը սկսեց իր հա­կա­ռու­սա­կան քայ­լե­րի շար­քը, թե­րեւս պա­տա­հա­կան չէ: Իսկ հի­մա, երբ մո­տե­նում է Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վը, ո­րը կա­րող է «փակ­վող պա­տու­հա­նի» է­ֆեկտ ու­նե­նալ բո­լոր նման հար­ցե­րի հա­մար, պետք է շտա­պել: Ա­ռա­վել եւս, որ, ինչ­պես նաեւ Ֆի­դա­նի մոս­կով­յան այցն է հու­շում, կա­րող է եւ Թուր­քիան այ­լեւս չկա­րո­ղա­նա մասշ­տա­բա­յին օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րել Բաք­վին, ե­թե ռուս­նե­րի հետ «քյալ­լա տա­լու» վտանգ ա­ռա­ջա­նա:

Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, ա­պա սա գո­նե հա­յաբ­նակ Ար­ցախ ու­նե­նա­լու թե­րեւս միակ սցե­նարն է: Այ­լընտ­րան­քը մնում է պա­տե­րազ­մը, ո­րին ակն­հայ­տո­րեն պատ­րաստ չենք:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել Կովկասում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված