Պարույր Հայրիկյան, դու անպարտ ես. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Վրաստանը կարող է ամբողջությամբ զրկվել առանց վիզայի ռեժիմից». Եվրահանձնաժողովի զեկույցը Հորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունը Ահա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարը Ինչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածում Գլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում 1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոց

Ինչի մասին են աղմկում Ալլ Անանյանի տավուշյան գույները

Մշակութային

Նոյեմբերյանը մի վայր է, որտեղ լռությունը երբեք ամբողջական չէ։ Այստեղ մշտապես լսվում է մի ներքին տագնապ՝ թաքնված ամպերի տակ, գետերի խորքում ու անտառների զառիվերում։ Արտաքուստ խաղաղ, բայց ներսում՝ լարված ու զգայուն, այս սահմանամերձ բնակավայրը միաժամանակ հայրենիքի պաշտպանն է եւ ոգու պայքարի հարթակ։ Հենց այս միջավայրում էլ ծնվում ու աղաղակում է նկարչուհի ԱԼԼ ԱՆԱՆՅԱՆԻ արվեստը։

Նրա վերջին ցուցահանդեսը՝ խորագրված «Հոգուս կանչը», ոչ միայն գեղարվեստական իրադարձություն էր, այլեւ ներքին վկայություն, որ տարիների վայրիվերումներում հնարավոր չէ լռեցնել արվեստագետի ձայնը. եթե նա էլ լռի, վրձինը կխոսի իր փոխարեն։ Անանյանի ստեղծագործություններն ուղիղ հոգուց են սկիզբ առնում. նրանք աղոթք են՝ գույնով, լույսով ու ներքին ճշմարտությամբ:

Ալլ Անանյանը նկարչուհի է, ում վրձինը ոչ միայն գույներ է ներարկում կտավի վրա, այլեւ՝ հույզեր, հավատ, հիշողություն, միստիկ շերտեր ու չի խորշում անգամ ներկայացնել ցավալի իրականությունը, ինչպիսին որ կա։ «Հոգուս կանչը» ցուցահանդեսը, կարծես, կոչ էր ականջալուր լինելու այն կանչին, որը թաքնված է ամենքիս ներսում՝ հաճախ լռեցված, երբեմն՝ մոռացված, բայց միշտ՝ սպասող։ Այս ցուցահանդեսը հրավեր էր՝ կանգ առնելու, լսելու եւ հիշելու, որ արվեստը երբեմն միակ ճանապարհն է ապրելու այնտեղ, որտեղ իրականությունը հաճախ ճնշում է, բայց հոգին՝ միշտ է սավառնում: Իսկ թե ինչու ցուցահանդեսը ստացավ հենց այս խորագիրը, արվեստագետն ինքն այսպես է մեկնաբանում. «Քանի որ իմ յուրաքանչյուր ստեղծագործությունը սկսում եմ հոգով եւ աղոթքով, նախընտրեցի խորագիրը կնքել «Հոգուս կանչը»:

Իսկ երբեւէ փորձե՞լ են լռեցնել այդ կանչը։ Ինչո՞ւ։

Այո, իհարկե, բազմիցս… Բացի այն, որ նկարիչներն իմ ընկերներն են, նաեւ իմ մրցակիցներն են։

Ձեր ցուցահանդեսն էլ սկսվեց աղոթքով ու ավարտվեց օրհնանքի խոսքով։ Ի՞նչ նշանակություն ունի այս խորհրդավոր շրջանակը Ձեր արվեստի մեջ։

— Ճիշտ եք նկատել, նկարելու շնորհն ի վերուստ է տրված եւ ես միշտ եմ գոհունակություն հայտնում բարձրյալին, քանի որ քրիստոնյա ազգ ենք, պարտավոր ենք ամեն ինչն այդպես անել:

Ձեր նկարներում գույներն այնքան կենդանի են, ասես, մի ամբողջ պատմություն են պատմում։ Ինչպիսի՞ն է Ձեր հարաբերությունը գույնի հետ՝ ե՞րբ է այն լուռ, ե՞րբ՝ աղմկում:

— Գույներն իմ անբաժան մասն են. Տավուշը գույների աշխարհ է: Ինձ մոտ գույները չեն լռում, աղմկում են, երբ ցուցահանդեսի ժամանակը հասունանում է:

Ինչպիսի՞ն է Ձեր հոգեվիճակը, երբ մարդիկ քայլում են Ձեր ստեղծած գույների միջով։ Ո՞րն է այն արձագանքը, որ երբեւէ Ձեզ ամենից շատ է հուզել։

— Հրճվանք եմ ապրում, երբ ցուցադրման ժամանակ այցելուները մեկը մյուսին հարց են ուղղում կամ բացատրում են իրար։

Արվեստում որքանո՞վ եք ազատ թողնում զգացմունքները, եւ որքանո՞վ եք վերահսկում դրանք տեխնիկայով։

— Ազատ ոճի նկարիչ եմ, ունեմ մերկ ֆիգուրաներ, նկարել եմ «գաղթ» ու «Դլե յաման», «մոլորված» հոգիներ: Իմ առջեւ սահմանափակում չեմ դնում, սա է իմ ստեղծագործելու նպատակը, ասելիքը արվեստագետ ժողովրդիս։

Տավուշը Ձեզ համար ոչ միայն ծննդավայր է, այլ նաեւ ներշնչման աղբյուր։ Ինչպե՞ս է Տավուշի բնապատկերը ներթափանցել Ձեր արվեստ, գուցե դարձել հոգեվիճակ:

— Ծննդավայրի առատ պարգեւատրումն է իմ զգացողությունը:

Ձեր գործերում հաճախ նկատվում է միստիկ շերտ՝ թե՛ կերպարներում, թե՛ գունային լուծումներում։ Սա գիտակցված մոտեցո՞ւմ է, թե պարզապես Ձեր հոգու արտացոլումն է:

— Դե կյանքը միապաղաղ չէ, նկարները ծնվում են տարբեր երեւույթներից։

Ներկայում ստեղծագործող հայ կնոջ համար ինչն է ամենադժվար պայքարը՝ սեփական ինքնությա՞ն, լսելի լինելո՞ւ, թե՞ ստեղծագործելու ազատության։

— Ստեղծագործելու համար խոչընդոտները շատ են մեր օրերում, սակայն ունեմ մեծ լսարան, որն ինձ թեւ է տալիս, իսկ խոչընդոտները պետք են, որպեսզի ավելի ամրանանք, չկոտրվենք։

Մեր բոլոր զրույցներն, իհարկե, ավարտվում են սահմանամերձ մարզում առկա խնդիրներով ու մտահոգություններով: Ի՞նչ մտահոգություններ ունեք այսօր՝ լինելով սահմանին ամենամոտ մտավորականը: Ի՞նչ տրամադրություններ ու իրավիճակ է այսօր Նոյեմբերյանում:

— Սահմանամերձ բնակավայրի հիմնական մտահոգությունը անվտանգությունն է, մնացած խնդիրները լուծվում են աշխատանքով, առանց տրտնջալու՝ մենք սիրում ենք մեր ծննդավայրը: Շատ կուզենայի մեր բժշկական կենտրոնի աշխատակազմն ավելի սրտացավ ու ուշադիր լիներ, հիվանդներին ժամանակին եւ ճիշտ բուժօգնություն ցուցաբերվեր, որն, ըստ իս, կա՛մ թերի է, կա՛մ սրտացավություն չկա, ինչն էլ հանգեցնում է շատ ու շատ հիվանդների անվստահության եւ բողոքի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Պարույր Հայրիկյան, դու անպարտ ես. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Վրաստանը կարող է ամբողջությամբ զրկվել առանց վիզայի ռեժիմից». Եվրահանձնաժողովի զեկույցըՀորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունըԱհա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարըԻնչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածումԳլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոնՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոցՆոր մանրամասներ՝ Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տան ոստիկանական հատուկ օպերացիայիցԵրևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ինԵվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ էԱրշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ էՎազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղքՄակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակԿամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասինՀերթական ռեկորդը. Իլոն Մասկի կարողությունը հասավ 749 միլիարդ դոլարիՀայրս ողջ կյանքիս հպարտությունն է. Այսօր երջանկահիշատակ պրոֆեսորի երկնային տարեդարձն է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված