Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» «Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թրամփի բանագնաց Ուիտկոֆը կմեկնի ՌԴ-ի հետ բանակցելու «Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին «Իրավունք». ՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին

ՆԳ փոխնախարարը՝ օտարերկրյա վարորդական վկայականներով ՀՀ քաղաքացիների վարելու իրավունքի մասին

Իրավական
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ԱԺ նիստերի դահլիճում, դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին՝ հարց բարձրացրեց երկքաղաքացիների վարորդական իրավունքներով ՀՀ-ում ավտոմեքենա վարելու ժամկետների հետ կապված օրենքի փոփոխության վերաբերյալ: 
 
Նրա խոսքով՝ մեր հայրենակիցները գալիս են Հայաստան, տուգանվում են, ինչը շատ վատ է:
 
Ի պատասխան՝ Ղազարյանն ասաց. «Նախագիծը, որն առնչվում է օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականներով ՀՀ քաղաքացիների կողմից վարելու իրավունքին, որը թույլատրելու ենք կարճ ժամանակահատվածով, այնուհետև փոխանակման անհրաժեշտություն է առաջանալու մինչև երեք ամիս: Այդպես է, առնվազն, նախագիծը:
 
Հաստատվել է արդեն Կառավարության կողմից, ուղարկվել է ԱԺ, ըստ այդմ՝ առաջիկա նստաշրջանում կքննարկվի, մենք նաև անհետաձգելիության վերաբերյալ որոշում ենք ավելացրել, որպեսզի, Ձեր ասած, հրատապության ռեժիմով այդ օրենսդրական նախաձեռնությունը ընդունվի, ըստ այդմ, առաջիկա նստաշրջանում կներկայացվի խորհրդարանին»:
 
Թորոսյանը խնդրեց ևս մեկ հարց պարզաբանել. վերջերս լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ օտարերկրյա վարորդական իրավունքներ ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել նաև առանց օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականը հանձնելու և առանց քննության ստանալու հայկական վարորդական իրավունքի վկայական:
 
«Եթե դա այդպես է, խնդրում եմ պաշտոնապես հայտարարել»,- ասաց պատգամավորը:
 
Ղազարյանի խոսքով՝ դա օրենքի կարգավորման առարկա է:
 
«Օրենքը հենց այդպես էլ կարգավորում է: Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքը երկքաղաքացիների համար նման հնարավորություն նախատեսում էր:
 
Ենթաօրենսդրական ակտը չկար, այն ընդունվել է, և սահմանվել է ընթացակարգը, և ըստ այդմ՝ այո, նման հնարավորությունը ներկայումս առկա է»,- պարզաբանեց ՆԳ նախարարի տեղակալը:
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ