Ռուսները հայտնել են Մոսկվայի ուղղությամբ նոր զանգվածային հարձակման մասին Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսելու՝ վստահ լինելով հաղթանակի մեջ. Washington Post 3 միլիոն դոլարանոց «դիվերսիա» NED-ից. թիրախում արցախցի երիտասարդներն են (ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ) Պուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ներսես Սիմոնյան Քոչարյանն ու նրա մերձավոր շրջապատն էին «մերժիր» ակցիայի փողոց լցնողները. Աննա Մկրտչյան ՔԿ-ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է 7 տարում մասնակցել եմ ավելի շատ եզրափակիչի, քան թուրքական ֆուտբոլը՝ երբևէ. Մոուրինյո Սպերցյանի ոչ բոլոր խաղերն էին բարձր որակի. Սեմշով Տիկնիզյանը` հունական ակումբների ուշադրության կենտրոնում ԻՐԱԿԱՆՈՒՄ Է՞Լ ԹՐԱՄՓԸ «ՇԱՏ ԴԺԳՈՀ Է» ՊՈՒՏԻՆԻՑ

«Ժողովուրդ». Ինչպես «Սահակյանշին»-ը ձախողեց Վեդու ջրամբարի կառուցումը եւ անպատիժ է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի հեղափոխական իշխանությունը ձախողում է գլոբալ ծրագրերը, որոնց թվում է Արարատի մարզի Վեդու ջրամբարի կառուցումը, որը պետք է դառնա Արարատի մարզի ավելի քան 50 հազար գյուղացիական տնտեսությունների համար սնման աղբյուր, եւ ծրագրի իրականացման 4 տարիների ընթացքում շուրջ 250 նոր աշխատատեղեր պետք է լինեին՝ ամսական 220-250 հազար դրամ միջին աշխատավարձով:

Նախ, հիշեցնենք, որ ջրամբարի նախագիծը պատրաստվել է ֆրանսիական ARTELIA EAU & ENVIRONMENT եւ բելգիական SHER Ingenieurs-Conseils ընկերությունների կողմից՝ «ՋՐՏՈՒՔ» ՍՊԸ-ի հետ համատեղ: Շինարարությունն իրականացվում է հայկական «Սահակյանշին» եւ իրանական «Պեգա Քընսթրաքշն» կոնսորցիումի կողմից: Պատասխանատուները հույս են հայտնել, որ ջրամբարի շինարարությունը 3-4 տարի հետո շոշափելի արդյունքներ կտա:

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ 2017 թվականին հայտնել էր, որ «Մեկնարկել է Վեդիի ջրամբարի կառուցման ծրագիրը, որը շուտով հուսալի ոռոգմամբ կապահովի Արարատյան դաշտի շուրջ 7 հազար 500 հեկտար հողատարածք»։

Հեղափոխությունից հետո՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին, «Սահակյանշինը» հայտնեց, թե մեծ թափով շինարարություն է ընթանում.

Տեղեկացնենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) վարկային միջոցներով եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, որի ընդհանուր արժեքը կազմում է 90 մլն եվրո: 2020 թվականի ապրիլին արդեն Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված ՏԿ նախարար սուրեն Պապիկյանը հյայտարարել էր, որ շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել 2021 թվականի մարտին:

Խոստումը չկատարվեց, բայց ընկերության տույժերը մեղմացան

Իհարկե, 2021 թվականի մարտին Վեդու ջրամբարի շինաշխատանքները չավարտվեցին, բայց ՀՀ Կառավարությունը «Վեդի պատվարի եւ օժանդակ կառուցվածքների նախագծում եւ կառուցում» պայմանագրի շրջանակում 2023 թ. սեպտեմբերի 14-ին որոշեց 1.6 մլրդ դրամի բյուջետային վարկ տրամադրել «Սահակյանշին» ՓԲԸ-ին՝ Վեդու ջրամբարի կառուցումն ավարտելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներով ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվում է «Վեդի ջրամբարի եւ ոռոգման համակագրի կառուցում» ծրագիրը, որի շրջանակում «Սահակյանշին» ՓԲԸ-«ՊԵԳԱ Քընսթրաքշն» ԲԸ (Իրան) ՀՁ-ի հետ կնքվել է «Վեդի պատվարի եւ օժանդակ կառուցվածքների նախագծում եւ կառուցում» պայմանագիրը՝ աշխատանքների մեկնարկ սահմանելով 2017 թվականի մարտի 1-ը՝ 48 ամիս տեւողությամբ։

Պայմանագրով նախատեսվում է ջրամբարը, մասնավորապես՝ երկու պատվարները, վարարային ջրհեռը, ցեմենտացիոն վարագույրը, ոռոգման կուլվերտը, ջրառ եւ ջրտուք հանգույցները, հիդրոմեխանիկական եւ հսկիչ-չափիչ սարքավորումներն ու հեռակառավարման ՍԿԱԴԱ համակարգը։

Պայմանագրի մեկնարկի ամսաթվից մինչեւ օրս իրականացվել են ընդհանուր աշխատանքների ավելի քան 94 %-ը։ Սակայն պայմանագրի իրականացման ընթացքում ընկերությունում ի հայտ եկան ֆինանսական խնդիրներ՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, պատերազմական իրավիճակով, շինարարական նյութերի թանկացմամբ, նաեւ եվրոյի փոխարժեքի կտրուկ անկմամբ:

Այս ամենի համար Կառավարությունը ոչ միայն բյուջետային վարկ տրամադրեց «Սահակյանշին» ՓԲԸ-ին, այլեւ տույժ-տուգանքները (ավելի քան 2․9 մլն եվրո) մեղմացնելու որոշում կայացրեց՝ պայմանով, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2023 թվականի դեկտեմբերին։

Վարկ՝ առանց հիմնավորումը եւ արդյունավետությունը ստուգելու

ՀՀ Հաշվեքննիչ պալատը, ուսումնասիրելով ՀՀ ֆինանսների նախարարության 2023թ. գործունեությունը, պարզել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը 1.6 մլրդ դրամ վարկ է տրամադրել «Սահակյանշին» ՓԲ ընկերությանը՝ առանց պահանջվող գումարների հիմնավորման, առանց ընկերության վճարունակության վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացության, առանց վարկի ապահովման միջոցների, առանց ծրագրի իրականացման արդյունավետության հաշվարկի եւ նույնիսկ առանց վարկավորման հայտի ներկայացման։

Հաշվեքննիչ պալատը նաեւ պարզել է, թե որքան անբարեխիղճ է աշխատել «Սահակյանշին» ՓԲԸ-ն, որ վարկային պայմանագիրը կնքելուց հետո՝ մինչեւ տրամադրումն ընկած ժամանակահատվածը, պայմանագրի շրջանակում կատարել է ընդամենը 211 մլն դրամի աշխատանքներ։ Ընդ որում՝ պետական կառույցները չեն օգտվել իրենց իրավունքից՝ ստուգելու եւ վերահսկելու ընկերության ֆինանսական գործունեությունը։ «Սահակյանշին»-ը 1․6 մլրդ դրամի թվով երեք հայտերում նշել է, որ պարտքերի վճարումները կատարելուց հետո կներկայացնի հիմնավորող փաստաթղթերը, սակայն դրանք այդպես էլ չի ներկայացրել հաշվեքննությանը։

Էլի ժամկետների երկարաձգում եւ չկատարված աշխատանք

Տեղեկացնենք, որ ուսումնասիրելով պաշտոնական փաստաթղթերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ջրամբարի ծրագիրը պետք է ավարտվեր 2 տարում, այսինքն՝ 2019 թվականին։ 2023-ի սեպտեմբերին, բյուջետային վարկի տրամադրման ժամանակ էլ, պատասխանատուները նշել էին, թե ընկերությունն ունի ֆինանսական խնդիրներ՝ «պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, պատերազմական իրավիճակով, շինարարական նյութերի թանկացմամբ, նաեւ եվրոյի փոխարժեքի կտրուկ անկմամբ», եւ վստահեցրել, թե աշխատանքները կավարտվեն 2023-ի դեկտեմբերին։

Սակայն 2023-ի սեպտեմբերի դրությամբ ջրամբարի կառուցման ծրագրի կատարողականը գնահատվում էր 94%,
2024 թվականի մայիսին՝ 97%։

Աշխատանքների այդ վերջին 3%-ը երբ կավարտվի՝ պարզ չէ, պաշտոնյաները նոր ժամկետներ չեն նշում, եւ ջրամբարն ամբողջությամբ կառուցված չէ։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Սահակյանշին» ՓԲԸ-ից տեղեկանալ, թե երբ կավարտեն ջրամբարի շինարարությունը: «Սահակյանշինը» պահանջեց գրավոր հարցմամբ դիմել. հարցումն ուղարկել ենք:

Նշենք, որ այս խնդրի վերաբերյալ խոսեց նաեւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հայտարարելով, որ Փաշինյանի կառավարությունը ձախողում է ջրամբարի կառուցումը:

Ում է պատկանում անպատժելի «Սահակյանշին»-ը

Տեղեկացնենք, որ «Սահակյանշին» ընկերության 2023 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընկերությունը 107.5 մլն դրամի վնաս է ունեցել, 2022-ն էլ է ամփոփել վնասով՝ 58.3 մլն դրամ։

«Սահակյանշին» ՓԲԸ-ն հիմնադրվել է հեռավոր 1999 թվականին, որի 99%-ի սեփականատերը Սուրեն Սահակյանն է։ «Նախկին Հայաստանում» նա բավականին խոշոր շինարարական աշխատանքներ է իրականացրել՝ Արզնի-Շամիրամ ջրանցք, Մարմարիկի ջրամբար, «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղի, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կամուրջներ, ՊԵԿ-ի Դիլիջանի ուսումնական կենտրոն, «Մոնթե Մելքոնյան» ճանապարհային հանգույց, Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ մոտ 6 հեկտարի վրա բնակելի թաղամաս, որը պետք է խճուղու քանդված ավտոճանապարհը կառուցի, բայց տարիներ շարունակ նաեւ դա չի կառուցում:

Հավելենք նաեւ, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինաշխատանքներում խոշոր չարաշահումներ հայտնաբերվեցին. 2019-ին ՀՀ ՊԵԿ-ը հայտարարեց, որ «Սահակյանշին»-ը թաքցրել է ավելի քան 1.4 մլրդ դրամ հարկային պարտավորություն, հարուցվել է քրգործ։ Այդ գործի նախաքննությունը մինչեւ օրս շարունակվում է, բայց ինչպես կոռուպցիոն մյուս մեծ սկանդալի՝ ԱՆԻՖ հիմնադրամի դեպքում, գործում որպես մեղադրյալ ներգրավված անձ կամ անձինք չկան»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Ռուսները հայտնել են Մոսկվայի ուղղությամբ նոր զանգվածային հարձակման մասին Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսելու՝ վստահ լինելով հաղթանակի մեջ. Washington Post3 միլիոն դոլարանոց «դիվերսիա» NED-ից. թիրախում արցախցի երիտասարդներն են (ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ)Պուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ներսես ՍիմոնյանՔոչարյանն ու նրա մերձավոր շրջապատն էին «մերժիր» ակցիայի փողոց լցնողները. Աննա ՄկրտչյանՔԿ-ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է7 տարում մասնակցել եմ ավելի շատ եզրափակիչի, քան թուրքական ֆուտբոլը՝ երբևէ. Մոուրինյո Սպերցյանի ոչ բոլոր խաղերն էին բարձր որակի. ՍեմշովՏիկնիզյանը` հունական ակումբների ուշադրության կենտրոնում ԻՐԱԿԱՆՈՒՄ Է՞Լ ԹՐԱՄՓԸ «ՇԱՏ ԴԺԳՈՀ Է» ՊՈՒՏԻՆԻՑԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԵՑ ԿՌՎԻ ՄԵՋ ՄՏՆԵԼ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏՀենց հիմա է պահը, որ մենք սթափ գնահատենք մեր անցյալը. Էդգար ՀովհաննիսյանԹրամփը կրկին սկսել է սպառնալ ՌուսաստանինԵրևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպք են բացահայտելՀամաքաղաքացիների վեճն ավարտվել էր իրար մարմնական վնասվածքներ պատճառելովՇԱՏ ՆՄԱՆ Է, ՈՐ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԵՐԿԻՐԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆՔՊ-ում երեկ թեժ է եղել. ԲԱՄԲԱՍԱՆՔՌումինիայի նոր նախագահը անտեսեց Պատրիարքին իր երդմնակալության ժամանակ (Տեսանյութ)«Հայտնի է դարձել, թե ինչու է Մակրոնը դեմքին հարված ստացել» (Տեսանյութ)Վեդիում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերովՕդեսայի վրա հարձակումը հաստատեց Կիևի մռայլ սպասումներըԽրախճանք՝ քյասիբի հաշվինՖրանսիական երեսպաշտությունը նոր նշաձող է սահմանել. ԶԱՐՄԱՆՔՇտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն կատարած անձը ձերբակալվել էՈր ֆուտբոլիստները չեն կարող միանալ Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղերին մասնակցելու համար Մի բարձի ծերանաք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչի մասին են աղմկում Ալլ Անանյանի տավուշյան գույներըԻնչու այսքան ձգձգվեց Վարդան Ղուկասյանի դատավարությունըՊարեկները կանխել են հանցագործությունը, հետապնդել ու բռնել դիմակավոր երիտասարդին (տեսանյութ)Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է 9:30-ից մինչև 19:30Շոյգուին կանչել են հարցաքննության Պաշտպանության նախարարությունում կոռուպցիայի գործովԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը այցելել է ԾիծեռնակաբերդիՈՒՂԻՂ. ԱԺ-ում հայտարարությունների ժամ էՈվքեր են Ծաղկաձորում կվադրոցիկլի վարորդները եւ ինչպես են գործումԱրցախի լռեցված զանգերը լսելի դարձան Բեռնում. Հայոց Հայրապետը կոչ է անում միջազգային արդարությունԻնչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր պատմական պատասխանատվության և անձնազոհ խիզախության ժամանակն է․ Սերժ ՍարգսյանԶախարովան անդրադարձել է Երևանում Լավրովի այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիայինԵվրոպայի` Ուկրաինա զորք ուղարկելու ծրագիրը «մեռած է»․ FTՌԴ-ն ԼՂ-ից տեղահանվածներին շուտով խոշոր մարդասիրական օգնության նոր խմբաքանակ կուղարկի. ԶախարովաԱննա հակոբյանի հերթական «հարկատուն»ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը Հայաստանում էԶախարովան պատմել է՝ ինչպես է Արևմուտքը ծիծաղում Զելենսկու վրաԼեհաստանը նախատեսում է Եվրոապայում ամենամեծ և եզակի օբյեկտի կառուցումըԽաղաղության պայմանագիրը վեր եք դասո՞ւմ մեր Մայր օրենքից․ հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Բեռնափոխադրմամբ զբաղվող անհատ ձեռներեցները բողոքի ակցիա են իրականացնումՆորարական լուծումներ, առաջատար մասնագետներ.«Ավետիսյան դիագնոստիկ» կենտրոնի հաջողության բանալինՄանկապարտեզի սաները ծառայում են Հայաստանի ՀանրապետությանըՄակունցը հավաքում է ճամպրուկներըՆԳ փոխնախարարը՝ օտարերկրյա վարորդական վկայականներով ՀՀ քաղաքացիների վարելու իրավունքի մասինԾաղկաձորում անչափահաս աղջիկների մահվան պատճառ դարձած վթարի գործով քառանիվի վարորդը կալանավորվել է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top