Ռուսական ուժերը լիկվիդացրել են Տորեցկի արեւմտյան «կաթսան» (Քարտեզ)
Միջազգային
Ռուսական աղբյուրները հայտնում են Կոնստանտինովկայի ճակատում` Տորեցկի արեւմտյան թեւում` Զարյա-Ռոմանովկա գծից ներքեւ ստեղծված «կաթսայի» լիկվիդացման մասին: Նաեւ, որ Զարյան եւս գործնականում ռուսական վերահսկողության տակ է:
Սրանով, Կոնստանտինովկայի ճակատում ուկրաինական ուժերի խնդիրներն էլ ավելի են խորանում: «Կաթսան» լիկվիդացնելով, ռուսական ուժերը դուրս են գալիս Տորեցկի արեւմուտքում ուկրաինական պաշտպանության հիմնական հատվածի` Շերբինովկա եւ Պետրովկան բնակավայրերի թիկունք` սպառնալով եւս մեկ «կաթսայով», եթե ուկրաինականուժերը չնահանջեն: Իսկ նահանջելու դեպքում` ռուսները, ազատելով այդ թեւը, Տորեցկից կհարվածեն Կլեբան Բիկ ջրամբարի արեւելյան թեւի ուղղությամբ: այն դեպքում, երբ մի փոքր արեւմուտք արդեն գրոհում են Յաբլոնովկան, որը գրավելու դեպքում դուրս կգան ջրամբարի արեւմտյան թեւ` ներից «կաթսայի» սպառնալիքով: Այդպիսով, ռուսները սկսում են դուրս գալ Կեշոնստանտինովկայի հարավային մատույցներ:
Մյուս կողմից, շարունակվում է ակտիվ հարձակումը Դոլգայա Բալկա-Ստեպանովկա ուղղությամբ, որոնք գրավելու դեպքում ռուսները դուրսեն գալիս Կոնստանտինովկայի Արեւմտյան թեւ:


