«Ժողովուրդ». «Շիշ բռնող»-ը ՔՊ-ում քննություն կհանձնի. նիստ է սպասվում «Հրապարակ». Հովիկ Հովսեփյանի քրոջն ազատել են աշխատանքից «Ժողովուրդ». Ո՞ւմ է նվիրել Ալեն Սիմոնյանը 2.2 մլն դրամանոց ոսկե համրիչը (թզբեհ)՝ պետբյուջեի հաշվին Մեդվեդև. «Ես միայն մեկ իսկապես վատ բան գիտեմ, դա Երրորդ համաշխարհային պատերազմն է» Ռուսները հայտնել են Մոսկվայի ուղղությամբ նոր զանգվածային հարձակման մասին Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսելու՝ վստահ լինելով հաղթանակի մեջ. Washington Post 3 միլիոն դոլարանոց «դիվերսիա» NED-ից. թիրախում արցախցի երիտասարդներն են (ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ) Պուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ներսես Սիմոնյան Քոչարյանն ու նրա մերձավոր շրջապատն էին «մերժիր» ակցիայի փողոց լցնողները. Աննա Մկրտչյան ՔԿ-ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

Այս իշխանությունը երբեք բաց չի թողնի անվտանգային համակարգը քանդելու հնարավորությունը. Բենիամին Մաթեւոսյան

Ներքաղաքական

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան բավականին լայն քննարկման արժանացավ` թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական առումներով։ Այս մասին «Իրավունքը» զրուցել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի վերլուծաբան, քաղաքագետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ:

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՎՐԱ «ՎԱՃԱՌԵԼ» ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ»

Լավրովյան այցի շուրջ Ձեր տպավորություններն ինչպիսի՞ն են, եւ ըստ Ձեզ` ինչպիսի՞ կարեւոր արդյունքներ կարելի է դիտարկել այդ ամենից։

Լավրովի այցը մենք կարող ենք հետեւյալ կերպ գնահատել. այցի շրջանակներում մենք հերթական անգամ ականատես եղանք դասական Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ մի կողմից նա ՌԴ ղեկավարության հետ պայմանավորվում է (ինչպես Լավրովը բազմիցս ասաց), որ վերականգնում են կոնտակտները նախարարությունների եւ այլ գիտական հաստատությունների միջեւ։ Լավրովն այցելել էր Հայաստան, բայց մենք տեսնում էինք, թե Լավրովի այցի տեղեկատվական եւ քարոզչական ինչ բացասական ֆոն է ապահովվում՝ սկսած նրանից, որ մայիսի 9-ին մենք տեսանք ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ելույթը Հանրային հեռուստաընկերության եթերում, որը բացահայտ ֆաշիզմին ուղղված ելույթ էր, վերջացրած, այսպես կոչված, բողոքի ակցիաներով, որոնք իրականացվեցին օդանավակայանի ճանապարհին եւ ԱԳՆ-ի մոտ։ Դա արեցին մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի քաղաքական դաշտի գործընկերներն են։ Ավելին՝ անգամ ասուլիսի ժամանակ տեսանք, որ այնպիսի հարց ձեւակերպվեց՝ ուղղված Ռուսաստանի ԱԳՆ նախարարին, որից կարելի էր տրամաբանական եզրահանգում անել, որ Ռուսաստանն ագրեսոր է (առնվազն Ուկրաինայի մասով), որ Ռուսաստանը Հայաստանին նպատակաուղղված չի զինում, այլ զինում է Ադրբեջանին, եւ Ադրբեջանն էլ դրա շնորհիվ տիրացավ Արցախին։ Այսինքն՝ սա եւս դասական Նիկոլ Փաշինյանի կողմից դրսեւորում է։ Նա, կարծես թե, փորձում է ռուսական կողմի վրա, նախընտրական տարում, «վաճառել» Երեւանի եւ Մոսկվայի միջեւ կապերի վերականգնումը, եւ մյուս կողմից էլ՝ որպեսզի Էրդողանը կամ այլք բացասական չգնահատեն նրա գործողությունները, մենք տեսնում ենք, որ Լավրովի այցի ժամանակ ապահովվում է բացասական տեղեկատվական եւ քարոզչական ֆոն։

Արդյո՞ք Լավրովի այցից կարելի է նաեւ հետեւություն անել, որ դա որպես անվտանգային միջավայրի զարկ էր մեզ համար։

Ես չէի ասի, որ Լավրովի այցից մենք ինչ-որ շատ մեծ հետեւություններ պետք է անենք, որովհետեւ, կրկին ասեմ, գիտենք, որ նախընտրական տարի է, եւ Նիկոլ Փաշինյանը փորձում է ռուսական կողմին վաճառել այն, ինչը նա վաճառեց 2021 թվականին, իբր թե նա այն քաղաքական գործիչն է, որը հասկանում է հայ ժողովրդի եւ հայկական պետականության համար Ռուսաստանի հետ բարեկամության եւ դաշնակցության կարեւորությունը։ Դրանով էր այցն իրականում պայմանավորված։

Անվտանգային մասով ես մեկ այլ բան կարող եմ առանձնացնել Լավրովի այցից։ Կարծում եմ, որ մեր հանրության համար էլ շատ կարեւոր էր, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարն այստեղ՝ Երեւանում, տարբեր հանդիպումների շրջանակում՝ թե՛ Սլավոնական համալսարանում, թե՛ ԱԳՆ-ում մամուլի ասուլիսի ժամանակ, հստակ ընդգծեց, որ Հայաստանի անվտանգային համակարգի ոչնչացման ուղիղ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որովհետեւ հենց այդ մարդն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, առանց ռուսական կողմին տեղյակ պահելու եւ խորհրդակցելու, hանձնել է Արցախն Ադրբեջանին։

Մեր հասարակությունն անգամ, մեր քաղաքական վերնախավը սրանից ի՞նչ հետեւություններ կանեն՝ դա ցույց կտա մոտակա ժամանակը։ Ես կարծում եմ, որ գոնե տեղեկատվական դաշտում կամ քաղաքական դիսկուրսի շրջանակներում կարեւոր էր, որ այս ընդգծումն արվեր Ռուսաստանի ղեկավարության կողմից՝ հենց Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում։

«ԼԱՎՐՈՎԻ ԱՍԱԾՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ ԷՐ, ՈՐ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՔ ՁԵՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Լավրովը խոսեց նաեւ 3+3 ձեւաչափի մասին։ Ձեր կարծիքով՝ դա Հայաստանի համար ինչպիսի՞ն կարող է լինել։

3+3 ձեւաչափը՝ ռուսական կողմի, կարելի է ասել՝ նաեւ իրանական կողմի լուռ համաձայնությամբ, առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո՝ որպես զուտ ֆորմատ, որը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտար հավասարակշռել անվտանգային համակարգը, անվտանգային բալանսը տարածաշրջանում։ Մենք երկար տարիներ աշխատում էինք հետեւյալ համակարգով. Հայաստանը եւ Արցախի Հանրապետությունը միասին՝ Երեւան-Ստեփանակերտ միասնական անվտանգային համակարգով, զսպում էինք Ադրբեջանի նկրտումները, իսկ Ռուսաստանը՝ իր ռազմական ներկայությամբ Հայաստանում, զսպում էր Թուրքիային։ Դա, ավելի լայն համատեքստում, Հարավային Կովկասում ապահովում էր հարաբերական անդորր, ինչը նպաստում էր եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանների զգալի հատվածով անվտանգության պահպանմանը։

Տեսեք, երբ Արցախում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, տեղի ունեցավ անվտանգային համակարգի փլուզումը, անհրաժեշտ էր ինչ-որ մի մոդել, որով Հայաստանը կկարողանար հավասարակշռել Թուրքիայի եւ Ադրբեջանի աճող նկրտումները։ Այդ 3+3 ձեւաչափը հենց դրա համար էր։ Բայց Հայաստանի Հանրապետությունը այդ նույն ձեւաչափի շրջանակներում, փոխանակ սերտացնի հարաբերությունները Իրանի եւ Ռուսաստանի հետ (սրա մասին իր վերջին հարցազրույցում խոսել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ մեզ անհրաժեշտ է որոշ առումով եռանկյունի ձեւավորել՝ Երեւան-Թեհրան-Մոսկվա), մենք այս ձեւաչափի շրջանակներում ընտրել ենք Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան եռանկյունին, որի պարագայում Հայաստանը, ցավոք, ոչ թե գործընկեր է, այլ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար՝ ռազմավար (եթե կարելի է այդպես ասել)։

Այժմ ռուսական եւ իրանական կողմերը՝ անկախ ամեն ինչից (նույնիսկ անկախ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումից), միեւնույնն է, փորձում են այս ձեւաչափը առաջ տանել եւ դրա շրջանակներում ստեղծել մի այլ համակարգ, որը, կրկին ասում եմ, որոշակի առումով կարող է ապահովել ռազմաքաղաքական հավասարակշռություն տարածաշրջանում կամ գոնե դառնալ հարթակ՝ խնդիրները քննարկելու համար։ Սակայն, մեղմ ասած, շատ կասկածելի է, որ հայկական կողմը օգտվի այս ընձեռված հնարավորությունից։ Հայաստանի իշխանությունները երբեք բաց չեն թողնում որեւէ հնարավորություն՝ անվտանգային համակարգը քանդելու։ Ահա սա է իրականությունը։

Այս ամենը հաշվի առնելով՝ ըստ Ձեզ, որո՞նք էին Լավրովի ամենակարեւոր ուղերձները:

Լավրովի ամենակարեւոր ուղերձը հետեւյալն էր. շատ բան (եթե չասենք՝ գրեթե ամեն ինչ) կախված է հայկական պետության ղեկավարող քաղաքական էլիտայի կամքից։ Կարող եմ բերել շատ հստակ օրինակ. 2022 թվականին Ջերմուկի իրադարձություններից հետո ՀԱՊԿ-ը առաջարկեց տարբեր տարբերակներ, սակայն հայկական կողմը ընտրեց ԵՄ դիտորդական առաքելությունը։

2020 թվականի փաստաթղթով մենք կանգնեցրինք պատերազմը (ՌԴ նախագահի ջանքերով) եւ նաեւ եկանք մի համաձայնության, ըստ որի՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում է ապագա սերունդներին։ Բայց հայկական պետության ղեկավարող էլիտան որոշեց, որ Արցախը հանձնվում է Ադրբեջանին։ Սա ընդգծում է հետեւյալը՝ դա հայկական իշխանությունների պատասխանատվությունն է մեր երկրի ապագայի եւ հետագա զարգացումների համար։ Եվ երկրորդ՝ որքան էլ սա պարադոքսալ հնչի, հիշենք՝ ի՞նչ էին ասում այս մարդիկ 2018 թվականից սկսած. «ինքնիշխանություն», «ինքնիշխանության մակարդակ», «մենք սրա համար ենք պայքարում», «Հայաստանի ինքնիշխանություն»։ Պարադոքսալ է, բայց այդ բառերը շարունակում էին հնչել մեկը մյուսի հետեւից։ Հիմա տեսեք՝ Լավրովի ասածը հենց դրա մասին էր՝ եթե դուք ինքներդ եք խոսում ինքնիշխանության մասին, ապա պետք է պատասխանատվություն կրեք ձեր ընտրության համար։ Եթե կարծում եք, որ կարող եք զարգանալ առանց Արցախի, կամ Եվրամիության դիտորդները ձեզ համար առավել նախընտրելի են, եթե կարծում եք, որ ռուս սահմանապահները չպետք է հսկեն Հայաստանի սահմանները, ապա Ռուսաստանը չի ստիպելու հայկական կողմին։ Բայց ահա հայկական կողմը արդյոք կկարողանա դուրս գալ այդ պատասխանատվության տակից, թե` ոչ, ցույց կտան հետագա գործընթացները։

Այսինքն՝ կարելի է նրա ասածից հասկանալ հետեւյալը. եթե հայկական կողմը ընտրություն է անում Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ զույգի միջեւ եւ փորձում դառնալ «ռազմավարական գործընկեր», ապա Ռուսաստանը պատրաստ է ընդունել այդ որոշումը, որքան էլ դա դուր չգա ռուսական կողմին։ Կարծում եմ՝ սա է նաեւ անվտանգության առումով ամենակարեւոր ուղերձը։ Ռուսաստանի մյուս պաշտոնյաներն էլ, երբ խոսում են Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մասին, մշտապես շեշտում են մի բան՝ իրենք հարգում են Հայաստանի ինքնիշխան որոշումները։ Իսկ այդ ինքնիշխան որոշումները կարող են նաեւ ունենալ բացասական հետեւանքներ։ Հենց այդ մասին էլ էր Լավրովի այցը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






«Ժողովուրդ». «Շիշ բռնող»-ը ՔՊ-ում քննություն կհանձնի. նիստ է սպասվում«Հրապարակ». Հովիկ Հովսեփյանի քրոջն ազատել են աշխատանքից«Ժողովուրդ». Ո՞ւմ է նվիրել Ալեն Սիմոնյանը 2.2 մլն դրամանոց ոսկե համրիչը (թզբեհ)՝ պետբյուջեի հաշվինՄեդվեդև. «Ես միայն մեկ իսկապես վատ բան գիտեմ, դա Երրորդ համաշխարհային պատերազմն է»Ռուսները հայտնել են Մոսկվայի ուղղությամբ նոր զանգվածային հարձակման մասին Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսելու՝ վստահ լինելով հաղթանակի մեջ. Washington Post3 միլիոն դոլարանոց «դիվերսիա» NED-ից. թիրախում արցախցի երիտասարդներն են (ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ)Պուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ներսես ՍիմոնյանՔոչարյանն ու նրա մերձավոր շրջապատն էին «մերժիր» ակցիայի փողոց լցնողները. Աննա ՄկրտչյանՔԿ-ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է7 տարում մասնակցել եմ ավելի շատ եզրափակիչի, քան թուրքական ֆուտբոլը՝ երբևէ. Մոուրինյո Սպերցյանի ոչ բոլոր խաղերն էին բարձր որակի. ՍեմշովՏիկնիզյանը` հունական ակումբների ուշադրության կենտրոնում ԻՐԱԿԱՆՈՒՄ Է՞Լ ԹՐԱՄՓԸ «ՇԱՏ ԴԺԳՈՀ Է» ՊՈՒՏԻՆԻՑԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԵՑ ԿՌՎԻ ՄԵՋ ՄՏՆԵԼ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏՀենց հիմա է պահը, որ մենք սթափ գնահատենք մեր անցյալը. Էդգար ՀովհաննիսյանԹրամփը կրկին սկսել է սպառնալ ՌուսաստանինԵրևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպք են բացահայտելՀամաքաղաքացիների վեճն ավարտվել էր իրար մարմնական վնասվածքներ պատճառելովՇԱՏ ՆՄԱՆ Է, ՈՐ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԵՐԿԻՐԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆՔՊ-ում երեկ թեժ է եղել. ԲԱՄԲԱՍԱՆՔՌումինիայի նոր նախագահը անտեսեց Պատրիարքին իր երդմնակալության ժամանակ (Տեսանյութ)«Հայտնի է դարձել, թե ինչու է Մակրոնը դեմքին հարված ստացել» (Տեսանյութ)Վեդիում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերովՕդեսայի վրա հարձակումը հաստատեց Կիևի մռայլ սպասումներըԽրախճանք՝ քյասիբի հաշվինՖրանսիական երեսպաշտությունը նոր նշաձող է սահմանել. ԶԱՐՄԱՆՔՇտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն կատարած անձը ձերբակալվել էՈր ֆուտբոլիստները չեն կարող միանալ Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղերին մասնակցելու համար Մի բարձի ծերանաք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչի մասին են աղմկում Ալլ Անանյանի տավուշյան գույներըԻնչու այսքան ձգձգվեց Վարդան Ղուկասյանի դատավարությունըՊարեկները կանխել են հանցագործությունը, հետապնդել ու բռնել դիմակավոր երիտասարդին (տեսանյութ)Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է 9:30-ից մինչև 19:30Շոյգուին կանչել են հարցաքննության Պաշտպանության նախարարությունում կոռուպցիայի գործովԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը այցելել է ԾիծեռնակաբերդիՈՒՂԻՂ. ԱԺ-ում հայտարարությունների ժամ էՈվքեր են Ծաղկաձորում կվադրոցիկլի վարորդները եւ ինչպես են գործումԱրցախի լռեցված զանգերը լսելի դարձան Բեռնում. Հայոց Հայրապետը կոչ է անում միջազգային արդարությունԻնչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր պատմական պատասխանատվության և անձնազոհ խիզախության ժամանակն է․ Սերժ ՍարգսյանԶախարովան անդրադարձել է Երևանում Լավրովի այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիայինԵվրոպայի` Ուկրաինա զորք ուղարկելու ծրագիրը «մեռած է»․ FTՌԴ-ն ԼՂ-ից տեղահանվածներին շուտով խոշոր մարդասիրական օգնության նոր խմբաքանակ կուղարկի. ԶախարովաԱննա հակոբյանի հերթական «հարկատուն»ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը Հայաստանում էԶախարովան պատմել է՝ ինչպես է Արևմուտքը ծիծաղում Զելենսկու վրաԼեհաստանը նախատեսում է Եվրոապայում ամենամեծ և եզակի օբյեկտի կառուցումըԽաղաղության պայմանագիրը վեր եք դասո՞ւմ մեր Մայր օրենքից․ հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Բեռնափոխադրմամբ զբաղվող անհատ ձեռներեցները բողոքի ակցիա են իրականացնումՆորարական լուծումներ, առաջատար մասնագետներ.«Ավետիսյան դիագնոստիկ» կենտրոնի հաջողության բանալին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top