Հնարավոր է` Սպերցյանը հեռանա թիմից. «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ
Սպորտ
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ ռուսական ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է «Матч ТВ»-ն:
«Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։
Էդուարդ Սպերցյանը որոշակի պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր է` Սպերցյանը հեռանա թիմից»,- ասել է ռուս մասնագետը: