Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառում, անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ

Առողջապահական

Հաճախ նախնական կոնսուլտացիայի ընթացքում հիվանդը լսում է բազմաթիվ բժշկական տերմիններ, ստանում դեղամիջոցների ցանկ, վճարում ամբողջի համար՝ հեռանալով բազմաթիվ անպատասխան հարցերով իր հիվանդության, ինքնազգացողության մասին: Սակայն, այս պատկերացումները միանգամից փշուր-փշուր են լինում, երբ այցելում եք Արթիկ քաղաքում գտնվող Ավետիսյան դիագնոստիկ կենտրոն: Առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառում, Անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ, Ուշադրություն
Հոգատարություն, Վստահություն, Պատասխանատվություն եւ Պրոֆեսիոնալիզմ ահա այն ռազմավարությունը, որը հիմնադրման պահից ի վեր որդեգրել է հիմնադիր Տիգրան Ավետիսյանը, ով իր աշխատանքային գործելաոճում կարևորում է մասնագիտական բարձր որակավորում և թիմային մտածելակերպ ունեցող բժիշկների անգնահատելի աշխատանքը:
Հիվանդությունների մեծ մասը հնարավոր է արդյունավետ բուժել վաղ հայտնաբերման դեպքում, իսկ ճիշտ ախտորոշումը լիարժեք բուժման նախապայմանն է, ուստի պատահական չէ, որ հենց Ավետիսյան դիագնոստիկ կենտրոնում է  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ տեղակայված է Շիրակի մարզում միակ 3D/4D ուլտրաձայնային համակարգը, որը նոր սերնդի վիզուալիզացիայի լավագույն տեխնոլոգիաներից է : Իսկ, թե ինչ հնարավորություններ ընձեռնում կենտրոնը Շիրակի մարզի եւ ոչ միայն բուժառուների համար Բժշկի մոտ ներկայացրեց Ավետիսյան դիագնոստիկ կենտրոնի գործադիր տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ ԱՆԱՀԻՏ ՀԼՈՅԱՆԸ.
Կենտրոնի Մասնագետների փորձառությունը թույլ է տալիս կազմել բուժառուի խնդրի լուծման ճիշտ ուղին։ Յուրաքանչյուր նախնական եզրակացություն հաստատվում կամ հերքվում է Ավետիսյան դիագնոստիկ կենտրոն` Հանրապետության լավագույն կլինիկաներից հրավիրված առաջատար մասնագետների կողմից.
Կենտրոնի հաջողությունների եւ որդեգրած սկզբունքների մասին խոսում է օր-օրի ավելացող բուժառուների քանակը, իսկ կենտրոնը ուշադրություն հիմնադրվել է ընդամենը մեկ տարի առաջ.

Ավետիսյան դիագնոստիկ կենտրոնին կից գործում է նաեւ Ավետիսյան ֆարմ դեղատնային ցանցը, որտեղ այցելուներին դիմավորում եւ ճանապարհում են լայն ժպիտով պրոֆեսիոնալ դեղագետներ: 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ