Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել․ RFM24
Միջազգային
Լեհաստանը երկրորդ օրն անընդմեջ կործանիչներ է օդ բարձրացրել Ռուսաստանի հեռահար ավիացիայի ակտիվության պատճառով։ Այս մասին հայտնել են Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունից, հայտնում է RFM24-ը։
«Խնդրում ենք նկատի ունենալ, որ երկրի հարավ-արևելյան հատվածում կարող է նկատվել աղմուկի բարձր մակարդակ, որը կապված է մեր օդային տարածքում լեհական և դաշնակից ինքնաթիռների շահագործման մեկնարկի հետ», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ մեկնարկել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք ուղղված են լեհական օդային տարածքի անվտանգության ապահովմանը: