«Հրապարակ». Հովիկ Հովսեփյանի քրոջն ազատել են աշխատանքից «Ժողովուրդ». Ո՞ւմ է նվիրել Ալեն Սիմոնյանը 2.2 մլն դրամանոց ոսկե համրիչը (թզբեհ)՝ պետբյուջեի հաշվին Մեդվեդև. «Ես միայն մեկ իսկապես վատ բան գիտեմ, դա Երրորդ համաշխարհային պատերազմն է» Ռուսները հայտնել են Մոսկվայի ուղղությամբ նոր զանգվածային հարձակման մասին Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսելու՝ վստահ լինելով հաղթանակի մեջ. Washington Post 3 միլիոն դոլարանոց «դիվերսիա» NED-ից. թիրախում արցախցի երիտասարդներն են (ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ) Պուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ներսես Սիմոնյան Քոչարյանն ու նրա մերձավոր շրջապատն էին «մերժիր» ակցիայի փողոց լցնողները. Աննա Մկրտչյան ՔԿ-ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է 7 տարում մասնակցել եմ ավելի շատ եզրափակիչի, քան թուրքական ֆուտբոլը՝ երբևէ. Մոուրինյո

Ո՞վքեր են ԱՄՆ-ում ձերբակալված հակամարտող հայկական խմբավորումների անդամները. «Արաբոն»՝ ընդդեմ «Ռուբո Ֆիշի». Hetq.am

Հասարակություն

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը մայիսի 20-ին հայտնել է, որ Կալիֆոռնիա եւ Ֆլորիդա նահանգներում իրավապահները ձերբակալել են հայկական կազմակերպված հանցավոր սինդիկատի 13 ենթադրյալ անդամների ու փոխկապակցված անձանց: Այս մասին գրում է Hetq.am-ը:

Ըստ հաղորդագրության՝ նրանց վերաբերյալ հանցագործության մասին 5 հաղորդում է ներկայացվել: Ենթադրյալ հանցանքների թվում են՝ սպանության փորձ, առեւանգում, առցանց մանրածախ առեւտրով զբաղվող խանութներից տասնյակ միլիոնավոր դոլարների գողություն, հրաձգային զենքի ապօրինի կրում: Այս ամենը, ըստ ԱՄՆ իրավապահների, արվել է Կալիֆոռնիայի Սան Ֆերնանդո հովտում սինդիկատի անդամների ունեցած վերահսկողությունը պահպանելու եւ ընդլայնելու համար:

Ովքե՞ր են ձերբակալվածները

Մայիսի 20-ին ձերբակալվածներից մեկը 41-ամյա Արա Արտունին է Լոս Անջելեսի Պորտեր Ռենչ արվարձանային թաղամասից: Նրան մեղադրանք է առաջադրվել շորթում կատարելու նպատակով սպանության փորձ իրականացնելու մեջ:

Արտունու եւ մյուսների դեմ ներկայացված հաղորդումներից մեկը մայիսի 14-ին Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան է ներկայացրել ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտի (DHS, Department of Homeland Security), ինչպես նաեւ Ներգաղթի եւ մաքսային մարմնի (ICE, Immigration and Customs Enforcement) հատուկ գործակալ Ջերոմ Սալվադորը (Jerome S. Salvador): Հաղորդումից, որը դատավորի կողմից ընդունվել է մայիսի 15-ին, տեղեկանում ենք, որ Արտունին հայտնի է նաեւ իբրեւ «Արա Հարությունյան», «Արո», «Արաբո», «Սանթոս»: Ըստ այդմ՝ նա ԱՄՆ-ում բնակվում է օրինական հիմքերով ու չնայած հայտարարել է, թե Իրանի քաղաքացի է, իրականում, ենթադրաբար, ՀՀ քաղաքացի է, որը միաժամանակ քրեական հեղինակություն է կազմակերպված հանցավորության հայկական շրջանակներում եւ ունի իր հանցավոր խմբավորումը՝ Artuni Enterprise-ը:

Ըստ ԱՄՆ իրավապահների՝ Արտունու հակառակորդը 46-ամյա Ռոբերտ Ամիրյանն է (Amiryan Organized Crime Group) Լոս Անջելեսի Հոլիվուդ շրջանից: Վերջինս էլ, ըստ հատուկ գործակալ Սալվադորի հաղորդման, հայտնի է նաեւ «Ռուբո», «Ռուբո Ֆիշ», «Ռուբ», «Ֆիշ» (թարգմանաբար՝ ձուկ) եւ «Սանտորո» անուններով: Ամիրյանը եւս ձերբակալվել է մայիսի 20-ին: Նա եւ Արտունին, ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի, ձերբակալությունից հետո պետք է ներկայացվեին Կալիֆոռնիայի շրջանային դատարան:

50-ամյա Վահան Հարությունյանն էլ Ֆլորիդա նահանգի Հոլիվուդ քաղաքից է: Նա ձերբակալվել է նույն նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում:

Մեղադրյալների թվում են նաեւ 45-ամյա Լեւոն Առաքելյանն (Լաս Վեգաս, Նեւադա) ու 33-ամյա Իվան Բոխորկեսը (Ivan Bojorquez, հայտնի նաեւ որպես «Ստալ», Կալիֆոռնիայի Գարդինա քաղաքից), որոնք, ըստ հաղորդագրության, ձերբակալվել են այլ գործերով:

Մայիսի 20-ի հաղորդագրության մեջ նշվել է, որ իրավապահները դեռ փնտրում են մի հոգու, ինչպես նաեւ այդ օրն իրականացված գործողության արդյունքում առգրավել են շուրջ 100 հազ. դոլար կանխիկ գումար, 3 հատ զրահապատ մեքենա եւ 14 միավոր հրաձգային զենք:

Մի կողմից՝ սպանության փորձ, մյուս կողմից՝ առեւանգում ու խոշտանգում

Վերոնշյալ հայերի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդումներում նշվել է, որ հայկական կազմակերպված հանցավոր շրջանակները փոխկապակցված են ռուսական մաֆիային եւ Լոս Անջելես շրջանը (Los Angeles County) դարձրել են ԱՄՆ-ում իրենց գործողությունների կենտրոն: Ըստ ամերիկացի իրավապահների՝ 2022-ից երկու հայ լիդերներ (Արա Արտունին եւ Ռոբերտ Ամիրյանը), որոնք հայտնի են նաեւ որպես քրեական հեղինակություն, ըստ էության, մտել են առճակատման մեջ իրենց տարածքի վերահսկողության համար, ինչը հանգեցրել է սպանության բազմաթիվ փորձերի ու առեւանգումների:

Արտունուն, համաձայն հաղորդագրության, մեղադրանք է առաջադրվել 2023-ի ամռանը Ամիրյանի դեմ սպանության փորձ կազմակերպելու հիմքով: Իր հերթին Ամիրյանը 2023-ի հունիսին առերեւույթ համաձայնության էր եկել իր հանցավոր խմբավորման անդամների հետ՝ առեւանգել եւ խոշտանգել Արտունուն փոխկապակցված անձանցից մեկին:

Սպանության փորձից բացի՝ Արտունին եւ նրա հանցավոր կազմակերպությունն առնվազն 2021-ից առերեւույթ կատարել են այլ հանցագործություններ, ներառյալ՝ բանկային խարդախություն, խարդախություն էլեկտրոնային միջոցների կիրառմամբ, բեռների գողություն, ինչի թիրախում եղել են առցանց առեւտրի հարթակները, ինչպիսին է Amazon.com-ը: Ըստ իրավապահների՝ Artuni Enterprise-ի անդամներն ու փոխկապակցված անձինք գրանցվել են որպես Amazon-ի փոխադրողներ, պայմանագրեր են կնքել բեռնափոխադրումների երթուղիների համար, իսկ հետո՝ փոխադրումների ժամանակ, շեղվել են երթուղուց եւ հափշտակել են բեռի ամբողջ խմբաքանակը կամ դրա մի մասը: Amazon-ի գնահատմամբ՝ Artuni Enterprise-ն իրենից առերեւույթ հափշտակել է ավելի քան 83 մլն դոլարի ապրանք: Բացի դրանից՝ Artuni Enterprise-ն իրականացրել է բանկային քարտերի խարդախություն, որի շրջանակներում քարտերից գումարներ են փոխանցվել շինծու բիզնեսի հաշվին, իսկ հետո այդ հաշիվը զրոյացվել է, նախքան քարտերը թողարկող ընկերությունները կկարողանային հետ ստանալ գումարները:

«Մեր համայնքները ձեզ համար բռնության ու բանդիտիզմի վայր չեն»

«Այսօրվա ձերբակալությունները վկայում են այն մասին, որ իմ գրասենյակը եւ մեր իրավապահ գործընկերները հանձնառու են ապահովել Ամերիկայի անվտանգությունը անդրազգային հանցավոր կազմակերպությունները չեզոքացնելու միջոցով»,- ամսի 20-ին հայտարարել է Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դաշնային դատախազ Բիլ Էսեյլին (Bill Essayli):

Նկատենք, որ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը ղեկավարում է գլխավոր դատախազը: ԱՄՆ-ն եւ նրա անդրծովյան տարածքները բաժանված են 94 դատական շրջանի, որոնք գլխավորում են 93 դաշնային դատախազները: Նրանք էլ ենթարկվում են գլխավոր դատախազին:

«Թող այսօրվա իրավապահ գործողությունները նախազգուշացում լինեն հանցագործներին. մեր համայնքները ձեզ համար բռնության ու բանդիտիզմի վայր չեն»,- ասել է դատախազ Էսեյլին:

«Այս անդրազգային հանցավոր կազմակերպությունը գործել է միջազգային կարտելի կառուցվածքով եւ դաժանությամբ՝ զգալի վնաս հասցնելով հանրային անվտանգությանն ու էական վնաս պատճառելով օրինական առեւտրին եւ մատակարարումների շղթաներին»,- հայտարարել է հատուկ գործակալ Դուեյն Անգերբրանդտը (Dwayne Angerbrandt):

«Ձեռք-ձեռքի աշխատելով մեր դաշնային, նահանգային ու տեղական իրավապահ գործընկերների հետ՝ միասնական ենք մեր առաքելության մեջ՝ բացահայտել, ձերբակալել ու արդարադատության առաջ կանգնեցնել դաժան հանցագործներին: Միասին մենք հստակ ուղերձ ենք հղում՝ մեր համայնքներում բռնություն չենք հանդուժելու»,- հայտարարել է Լոս Անջելեսի ոստիկանության պետ Ջիմ ՄըքԴոնելը (Jim McDonnell):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:






«Հրապարակ». Հովիկ Հովսեփյանի քրոջն ազատել են աշխատանքից«Ժողովուրդ». Ո՞ւմ է նվիրել Ալեն Սիմոնյանը 2.2 մլն դրամանոց ոսկե համրիչը (թզբեհ)՝ պետբյուջեի հաշվինՄեդվեդև. «Ես միայն մեկ իսկապես վատ բան գիտեմ, դա Երրորդ համաշխարհային պատերազմն է»Ռուսները հայտնել են Մոսկվայի ուղղությամբ նոր զանգվածային հարձակման մասին Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսելու՝ վստահ լինելով հաղթանակի մեջ. Washington Post3 միլիոն դոլարանոց «դիվերսիա» NED-ից. թիրախում արցախցի երիտասարդներն են (ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ)Պուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ներսես ՍիմոնյանՔոչարյանն ու նրա մերձավոր շրջապատն էին «մերժիր» ակցիայի փողոց լցնողները. Աննա ՄկրտչյանՔԿ-ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է7 տարում մասնակցել եմ ավելի շատ եզրափակիչի, քան թուրքական ֆուտբոլը՝ երբևէ. Մոուրինյո Սպերցյանի ոչ բոլոր խաղերն էին բարձր որակի. ՍեմշովՏիկնիզյանը` հունական ակումբների ուշադրության կենտրոնում ԻՐԱԿԱՆՈՒՄ Է՞Լ ԹՐԱՄՓԸ «ՇԱՏ ԴԺԳՈՀ Է» ՊՈՒՏԻՆԻՑԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԵՑ ԿՌՎԻ ՄԵՋ ՄՏՆԵԼ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏՀենց հիմա է պահը, որ մենք սթափ գնահատենք մեր անցյալը. Էդգար ՀովհաննիսյանԹրամփը կրկին սկսել է սպառնալ ՌուսաստանինԵրևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպք են բացահայտելՀամաքաղաքացիների վեճն ավարտվել էր իրար մարմնական վնասվածքներ պատճառելովՇԱՏ ՆՄԱՆ Է, ՈՐ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԵՐԿԻՐԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆՔՊ-ում երեկ թեժ է եղել. ԲԱՄԲԱՍԱՆՔՌումինիայի նոր նախագահը անտեսեց Պատրիարքին իր երդմնակալության ժամանակ (Տեսանյութ)«Հայտնի է դարձել, թե ինչու է Մակրոնը դեմքին հարված ստացել» (Տեսանյութ)Վեդիում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերովՕդեսայի վրա հարձակումը հաստատեց Կիևի մռայլ սպասումներըԽրախճանք՝ քյասիբի հաշվինՖրանսիական երեսպաշտությունը նոր նշաձող է սահմանել. ԶԱՐՄԱՆՔՇտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն կատարած անձը ձերբակալվել էՈր ֆուտբոլիստները չեն կարող միանալ Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղերին մասնակցելու համար Մի բարձի ծերանաք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչի մասին են աղմկում Ալլ Անանյանի տավուշյան գույներըԻնչու այսքան ձգձգվեց Վարդան Ղուկասյանի դատավարությունըՊարեկները կանխել են հանցագործությունը, հետապնդել ու բռնել դիմակավոր երիտասարդին (տեսանյութ)Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է 9:30-ից մինչև 19:30Շոյգուին կանչել են հարցաքննության Պաշտպանության նախարարությունում կոռուպցիայի գործովԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը այցելել է ԾիծեռնակաբերդիՈՒՂԻՂ. ԱԺ-ում հայտարարությունների ժամ էՈվքեր են Ծաղկաձորում կվադրոցիկլի վարորդները եւ ինչպես են գործումԱրցախի լռեցված զանգերը լսելի դարձան Բեռնում. Հայոց Հայրապետը կոչ է անում միջազգային արդարությունԻնչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր պատմական պատասխանատվության և անձնազոհ խիզախության ժամանակն է․ Սերժ ՍարգսյանԶախարովան անդրադարձել է Երևանում Լավրովի այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիայինԵվրոպայի` Ուկրաինա զորք ուղարկելու ծրագիրը «մեռած է»․ FTՌԴ-ն ԼՂ-ից տեղահանվածներին շուտով խոշոր մարդասիրական օգնության նոր խմբաքանակ կուղարկի. ԶախարովաԱննա հակոբյանի հերթական «հարկատուն»ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը Հայաստանում էԶախարովան պատմել է՝ ինչպես է Արևմուտքը ծիծաղում Զելենսկու վրաԼեհաստանը նախատեսում է Եվրոապայում ամենամեծ և եզակի օբյեկտի կառուցումըԽաղաղության պայմանագիրը վեր եք դասո՞ւմ մեր Մայր օրենքից․ հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Բեռնափոխադրմամբ զբաղվող անհատ ձեռներեցները բողոքի ակցիա են իրականացնումՆորարական լուծումներ, առաջատար մասնագետներ.«Ավետիսյան դիագնոստիկ» կենտրոնի հաջողության բանալինՄանկապարտեզի սաները ծառայում են Հայաստանի Հանրապետությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top