Խաղաղությունը հեշտությամբ չի տրվում. Արարատ Միրզոյան
Ներքաղաքական
Ինչպես հայտնել ենք՝ մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումը, որին բացման խոսքով է հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Այս տարի ֆորումն անցկացվում է «Նավարկելով անհայտության միջով» խորագրով:
Իր խոսքում Միրզոյանն անդրադարձել է խաղաղության ձգտումներին և հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը:
«Խաղաղությունը հեշտությամբ չի տրվում։ Այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ, փոխըմբռնմամբ և վստահության կառուցմամբ։
Հայաստանի տեսլականը հստակ է՝ մեր հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում՝ միմյանց ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքով և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով, որևէ մեկի կողմից ներկայացվող տարածքային պահանջների անվերապահ մերժմամբ»,-ասել է Միրզոյանը։