Գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագծի քննարկումը հետաձգվեց
ՀասարակությունԳումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագծի քննարկումը հետաձգվեց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի համար անհասկանալի է, թե ինչու որոշվեց այսօր չեղարկել, երբ պաշտպանության նախարարն արդեն ԱԺ էր եկել։
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ, ով նախագծի հեղինակն է, ասաց, թե հանրային լայն շրջանակները մեծ սպասում ունեն այս նախագծից։
«Շատերը սպասում են օրենքի նախագծի ընդունմանը, ինչն իր հետ բերելու է ներգաղթ, արտագաղթի կանխում»,- ասաց նա։
ՔՊ-ականը ցավում է, որ նախագծի քննարկումը չեղարկվեց, հույս ունի՝ մինչև առաջիկա զորակոչը օրենքը կընդունվի երկու ընթերցումներով։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk