Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

Զբոսաշրջիկների թիվը 11.3%-ով նվազել է

Հասարակություն

2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 386 741 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 11.3%-ով պակաս է։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից:

 

Հայաստան ժամանող զբոսաշրջիկների կազմում ամենամեծ տեսակարար կշիռը ռուսաստանցիներինն է։ Այս տարվա հունվար-մարտին Ռուսաստանի 144 072 քաղաքացի է եկել Հայաստան որպես զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ այս թիվը կրճատվել է 21.8%-ով։ 

 

Ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի կրճատումը էական ազդեցություն է ունեցել Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի կրճատման վրա։ ՌԴ քաղաքացի զբոսաշրջիկների տեսակարար կշիռը Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվում 37.3% է։ 

 

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների կազմում երկրորդ տեղում Հայաստանի քաղաքացիներն են, որոնք ապրում են արտերկրում, բայց ունեն Հայաստանի քաղաքացիություն։ 2025 թվականի առաջին եռամսյակում նրանց թիվը կազմել է 76 861՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճելով 1.8%-ով։ 

 

Երրորդ տեղում Վրաստանի քաղաքացիներն են։ Ժամանել է 59 624 վրաստանցի։ Անկումը՝ 3.6%:

 

Հաջորդում են Իրանի քաղաքացիները՝ 34 369 թվով, որն աճել է 1.9%-ով։ 

 

Հինգերերդ տեղում Ֆիլիպինների քաղաքացիներն են։ 2025-ի առաջին եռամսյակում զբոսաշրջային նպատակով Ֆիլիպինների 7 140 քաղաքացի է այցելել Հայաստան, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ 24.2%-ով կրճատվել է։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ