Ինձագին չի կարողացել ուժեղ թիմ ստեղծել. Կասանո Մբապեն` «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր «Լիդս Յունայթեդը» հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով Տիկնիզյանի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկ է պատրաստվում սերբական ակումբի կողմից Արեգակի վերևում հայտնաբերվել է Երկրից 10 անգամ մեծ խորհրդավոր «փյունիկ» (Ֆոտո) Չերնիգովին «Իսկանդեր»-ի հարվածի պահը (Տեսանյութ) Քեզ նոր գիտելիքներ եմ մաղթում, իմ հրաշք աղջիկ. Հովհաննես Ազոյան․ Լուսանկար Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Նոր Արեշում. հնչել են կրակոցներ, կա վիրավոր Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում Շավի Ալոնսոն՝«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ

Երբ ես էի Համալիրի տնօրեն, մեկ անգամ է հարսանիք անելու առաջարկ եղել, թույլ չեմ տվել. Վազգեն Ասատրյան

Մշակութային

Ողջ համացանցը ողողված է Վիվառոյի Վիգենի՝ Վիգեն Բադալյանի եղբոր որդու՝ Ռոման Բադալյանի հարսանիքի մասին լուրերով, որը տեղի է ունեցել Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Հարսանիքը վարել են Գարիկ Մարտիրոսյանն ու Նազենի Հովհաննիսյանը, ելույթ են ունեցել Հարութ Փամբուկչյանն, Արամեն, Սարոն, Թաթա Սիմոնյանը, Վալերի Մելաձեն, աշխարահռչակ Նիկոլ Շերզինգերը եւ այլ անվանի երգիչ-երգչուհիներ: Փաստորեն, հասել ենք նրան, որ  երկրի ամենախոշոր մշակութային կենտրոնն իջեցվում է հարսանիքի մակարդակի: Այսինքն՝  կարող ենք այլեւս ականատես լինել նաեւ կնունք- ծնունդի, հոգեհանգստի տեսարանների՝ փողին մունաթ: «Խորովածը շատ լավ բան է», երգի տակ համալիրում էլ ո՞ վ կցանկանա ամուսնանալ, վաղը կգովազդեն ու կընդունեն հայտերը, որովհետեւ մշակութային գործիչները լուռ են՝ այնքան լուռ, որ ստիպված մենք ենք հիշում, թե ինչպես էր Արմենչիկի համերգի համար աղմուկ բարձրացել, թե բա՝ Համալիրում ի՞նչ Արմենչիկ, ամո՛թ է, թարգե՛ք: Իսկ հիմա ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանի համերգին տեղի է ունենում «ֆուռոռ» համալիրում, որի տրամաբանական շարունակությունն էլ հարսանիքն էր՝ բառի բուն իմաստով: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել  է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Մարզահամերգային համալիրի նախկին տնօրեն ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ:

Պարոն Ասատրյան, նախկինում նման դեպք երբեւէ եղե՞լ է, որ Համալիրում հարսանեկան արարողություն իրականացվի:

Իմ աշխատելու տարներին, երբ ես էի Մարզահամերգային համալիրի տնօրենը, մեկ անգամ՝ 2017 թվականին, հարսանիք անելու առաջարկ եղել է, սակայն, թույլ չեմ տվել: Իհարկե, մեծ խնդիրների առաջ եմ կանգնել դրանից հետո, սակայն նախագահը՝ Սերժ Սարգսյանը հասկացավ, ընդունեց, որ ես ճիտ եմ եւ աջակցեց այդ հարցում: Համալիրում նախքան այս հարսանիքը, տարիներ առաջ մեկ անգամ է եղել հարսանիք, երբ Համալիրը սեփականատեր ուներ: Դա 2015 թվականն էր, երբ գնել էին համալիրը: Եվ այդ ժամանակ սեփականատերերն իրենք իրենց տղայի հարսանիքը նշեցին, սակայն այդ ժամանակ դա համարվել է իրենց սեփականությունը:

Մինչդեռ 2015 թվականից հետո՝ պետությունը վերցրեց եւ պետականացրեց Համալիրը, ես եկա եւ ՊՈԱԿ բացեցի, Համալիրը անցավ պետական գույքի կառավարման տակ, այդ օրվանից մինչ մի քանի օր առաջ, նման միջոցառում չի եղել Համալիրում: Իմ օրոք նման բան չէր էլ կարող լինել, քանի որ ես դեմ էի, որովհետեւ այն Մարզահամերգային համալիր էր՝ պատմամշակութային շենք: Բնականաբար, այնտեղ կարող էր լիներ սպորտային միջոցառումներ, համերգներ, ֆորումներ եւ այլն, բայց ոչ մի դեպքում հարսանիք:

Սակայն այսօր ստացվում է, որ Հայաստանում ով փող ունի, ինչ ուզում անում է, իսկ ով փող չունի, մի կերպ ապրում է՝ 36 հազար դրամ թոշակով: Կամ՝ լավ, եթե արել եք նման հարսանիք «ձեր նեղ» շրջապատով՝ 1000 անձով, ապա գոնե մի հրապարակեք, թող ժողովուրդը չտեսնի: Ի՞նչ գլուխ գովելու բան է: Կամ ո՞վ է թույլ տվել, ինչու են թույլ տվել Համալիրում հարսանիք անել, ես չգիտեմ: Ցավոք, ստացվում է՝ «кто платит, тот и заказывает музыку»:

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ ով ունի գումար, կարող է Համալիրում անցկացնել կնունք, ծնունդ, անգամ հոգեհա՞ց տալ:

— Եթե Դուք այդ հարցերը տայիք ինձ 6 տարի առաջ, ես կպատասխանեի վստահ Ձեր բոլոր հարցերին: Սակայն այսօր, երբ 7 տարուց ավելի է, ինչ երկիրն ահավոր վիճակում է եւ շունը տիրոջը չի ճանաչում, ոչինչ ասել չեմ կարող:

Ի դեպ, արդարացնելով տեղի ունեցածը՝ ոմանք էլ փորձում են համոզել, թե նույնիսկ Ֆրանսիայի Օպերայի շենքն են տալիս վարձակալության եւ անձը, ով այն վարձում է, կարող է այնտեղ հարսանք էլ կազմակերպել:

— Չե՛ն կարող: Վարձել կարող են, սակայն միայն սահմանափակ միջոցառումների համար՝ սեմինար, համերգ, էքսպոներ, ժողովներ: Ամեն ինչ, բացի ծնունդ-կնունք-հարսանիքից:

Անգամ ասում են, թե ինչպես կարելի է նորմալ համարել Համալիրում կայանալիք էքսպոները, սակայն ոչ հարսանիքը…

— Սխալ բաներ են ասում, ինչպե՞ս կարելի է համեմատել: «Էքսպո» նշանակում է էքսպազիցիա: Մարդիկ ներկայացնում են իրենց արտադրանքները կամ ինչ կարող են առաջարկել սպառողին: Մարզահամերգային համալիրում գոյություն ունեն բուֆետներ՝ աջ եւ ձախ կողմերում, որոնք եղել են ի սկզբանե, հենց Կարեն Դեմերճյանի ժամանակվանից: Բուֆետները հագեցած են ամեն ինչով, որ այցելուն կարողանա գնա սուրճ խմի, ընդմիջում անի եւ այլն: Դա նորմալ է: Այսինքն՝ այդ սրճարաններն ու բուֆետները 1983 թվականից նախատեսված է եղել: Հիմա էլ, եթե էքսպո է լինում, բուֆետները աշխատում են՝ գնացեք, նստեք, ընդմիջում արեք եւ դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Նույն Փարիզի օպերայում եւս գոյություն ունի նման սրճարաններ:

Լավ, այս ամենի վերջն ինչպե՞ս եք տեսնում:

— Չգիտեմ ինչ ասեմ: Արդեն 6-րդ տարին է սիրտս տրաքում է: 2018 թվականի դեկտեմբերի 1-ից ես այլեւս Համալիրի տնօրեն չեմ: Հունիսին արդեն, ըստ պայմանագրի, ժամկետս լրացել էր, եւ ինձ հանեցին, սակայն քանի որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը դեռ շարունակվում էր, եւ ես իմ պաշտոնավարման վերջին 7-8 ամիսը դրանով էի զբաղվում, ինչպես նաեւ հրաշալի տիրապետում էի ֆրանսերենին ու կապերի մեջ էի ֆրանկոֆոն երկրների դեսպանների եւ արտգործնախարարների, Ֆրանկաֆոնիայի նախագահ Միշելի հետ, ինձ 6 ամսով հետ կանչեցին, որ սկսածս ավարտին հասցնեմ, հետո ասացին՝ վե՛րջ, բավական է, քեզնից էլ օգուտ չկա եւ հանեցին:

Հիմա ինչո՞վ եք զբաղվում:

— Հիմա ոչնչով չեմ զբաղվում, թոշակառու եմ: Ես կենտրոնում եմ ծնվել, մեծացել՝ Թումանյան-Նալբանդյան խաչմերուկի վրա է եղել մեր պապական տունը: Ստիպված եղա վաճառել այդ տունը եւ քաղաքից դուրս տուն գնեցի, որ ապրեմ: Ունեմ պտղատու ծառեր, փոքրիկ այգի, որն ինքս եմ մշակում եւ կատու, որը այսօր երեք ձագ ունեցավ: Ապրում եմ...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Ինձագին չի կարողացել ուժեղ թիմ ստեղծել. Կասանո Մբապեն` «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր«Լիդս Յունայթեդը» հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններովՏիկնիզյանի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկ է պատրաստվում սերբական ակումբի կողմիցԱրեգակի վերևում հայտնաբերվել է Երկրից 10 անգամ մեծ խորհրդավոր «փյունիկ» (Ֆոտո)Չերնիգովին «Իսկանդեր»-ի հարվածի պահը (Տեսանյութ)Քեզ նոր գիտելիքներ եմ մաղթում, իմ հրաշք աղջիկ. Հովհաննես Ազոյան․ ԼուսանկարՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Նոր Արեշում. հնչել են կրակոցներ, կա վիրավորՄահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզումՇավի Ալոնսոն՝«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչԿին կալանավորը հայհոյել ու կծել է աշխատողի ձեռքը. ինչ է կատարվել կանանց գաղութումՄայիսի 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ, հավաք չի անցկացվելու. ԴՕԿ կուսակցության հայտարարությունըՄեդվեդևը ցույց տվեց, թե ինչպիսին կարող է լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բուֆերային գոտին (Քարտեզ)Երբ ես էի Համալիրի տնօրեն, մեկ անգամ է հարսանիք անելու առաջարկ եղել, թույլ չեմ տվել. Վազգեն ԱսատրյանՌուսաստանը «կանի եզրակացություններ» Ալիեւի քայլերից. Ռուսական աղբյուրՌուսական աղբյուրը հրապարակել է ուկրաինական անօդաչուներից մեկի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Ուկրաինական աղբյուրները ներկայացրել են այսօր Կիևին հասցրած ռուսական հարվածների հետեւանքները (Տեսանյութ, ֆատա)Հայաստանն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. Փաշինյանը՝ Հորդանանի միապետինԽաղաղ ննջիր… Հայտնիները սգում են 2-ամյա Տիգրանի մшhը. Անհնար է զսպել արցունքներըՍերգեյ Կոպիրկինը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակըԶախարովան Ռուսաստանի դրոշը պղծած վրացի երգչին անվանել է «անխելք»Ով է Ծաղկաձորում կվադրոցիկլի վթшրի հետևшնքով մшհացшծ 16-ամյա աղջիկը՝ Ալեքսանդրան. մանրшմասներԳյումրի-Երևան մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի վրա հայտնված արցախցի 14-ամյա տղային102-րդ ռազմաբազան աշխարհաքաղաքական հարցեր է կարգավորում. ԱՄՆ-ում մտահոգ են. ԲալասանյանԲայրամովը ուկրաինացի գործընկերոջը պատմել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի «ակնկալիքների» մասինԱրագիլը իր բույնն է պաշտպանում. ՏեսանյութԼավրովը և Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակումը. ՌԴ ԱԳՆՎրացի երգիչը համերգի ժամանակ պղծել է Ռուսաստանի դրոշըՉխաղալ ծնողների զգացմունքների հետ. Էքստրասենսը զգուշացնում է եւ հորդորումՆոր մանրամասներ՝ Ջրառատ գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից.Shamshyan.comԻնչու ռուսական օդատիեզերական ուժերը գրեթե հողին հավասարեցրեցին նախկին Միութենական հսկան և պարծանքը. ԲալասանյանIFBB Armenia-ի նախագահը սերտիֆիկատ է հանձնել Սարգիս Ստեփանյանին Նիկոլ Շերզինգերը ելույթ է ունեցել Երեւանում՝ Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքինԱրտակարգ դեպք. Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկելՓՄՁ-ների նկատմամբ բացահայտ հարկային սպանդ է իրականացվում. Անի ԿարապետյանՁեզնից բացի ո՞վ կարող է տեղեկանալ ձեր վարկային պատմության մասինՏղամարդը սպանել է նախկին կնոջը իրենց երեխայի ծննդյան տոնի ժամանակ և սպառնում է վերջ տալ իր կյանքին. ՌԴ (տեսանյութ)ԱՄԷ-ում մայիսի համար ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ 51.6 աստիճանՄայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտՊուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական գրոհի հետմղման էպիկենտրոնումԿենդանակերպի նշաններ, որոնք մայիսի 26-ից կհայտնվեն հաջողության ալիքի վրաՎանը հրшպարակել է հեռшխոսային ձայնшգրություն,որտեղ шսում է,թե ինչ է կանխшտեսել մայիսի9ին բшյց լռել էՄայիսի 26-ի հոսանքազրկումների մասինՄայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ. Գագիկ ՍուրենյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԳիտնականները հերքել են սուրճի մասին ամենատարածված առասպելներըՓրկարարները անձը չպարզված քաղաքացու դի դուրս են բերել ջրանցքիցՈչ թե կոռուպցիայի դեմն առնում ես, այլ խրախուսում ես. Վիլեն Գաբրիելյանը՝ «փողով բանակից ազատելու» նախագծի մասինԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունԵրեւանում վթարից հետո ծեծկռտուք է սկսվել. 2 եղբայր տեղափոխվել են հիվանդանոց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top