Հայտնիներն իրենց ցավն են արտահայտել փոքրիկ Տիգրանի ողբերգական դեպքի առթիվ:
Վերջիններս նաև քննադատել են մի շարք էքստրասենսների, ովքեր այս օրերին, օգտվելով լարված դրությունից, անհիմն գուշակություններով էին ողողում համացանցը:

Մանրամասները`տեսանյութում

Նշենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս պահին քննիչները դեպքի վայրում են, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Փոքրիկի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։
Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել էին մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։