Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես

Հայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվում

Սպորտ

Ռիգայում մեկնարկել է ՖԻԲԱ Եվրոպայի 2025 թվականի կոնգրեսը, որի ընթացքում ամփոփվել են 2024 թվականի եվրոպական բասկետբոլային իրադարձությունները։

 

Կոնգրեսին մասնակցել է նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը։

 

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ, 2024 թվականին Հայաստանը եղել է Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրներից մեկը։ Միջազգային պաշտոնական մրցաշարերին մասնակցել են Հայաստանի տղամարդկանց և կանանց միանգամից 7 հավաքականներ։

 

Այս ցուցանիշով Հայաստանը ներառվել է Եվրոպայի ամենաակտիվ 30 երկրների շարքում։

 

Հիշեցնենք, որ հուլիսին Երևանում կկայանա Եվրոպայի Մ-20 Բ դիվիզիոնի առաջնությունը։ Հուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի 20 երկրների հավաքականների, որոնք կմրցեն Եվրոպայի Մ-20 Բ դիվիզիոնի չեմպիոնի կոչման համար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ