Սպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ)
Սպորտ
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 30-րդ տուրում, «Կրասնոդարը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ (3:0), ակումբի պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։
«Կրասնոդարի» չեմպիոնական գոլը խփեց Ջոն Կորդոբան՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումից։ Սպերցյանի երկրորդ փոխանցումից հետո Նիկիտա Կրիվցովը կրկնապատկեց հաշիվը, իսկ խաղի վերջակետը դրեց հենց Սպերցյանը՝ խփելով թիմի երրորդ գոլը և ձևակերպելով վերջնական արդյունքը։