Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում
Սպորտ
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի եվրոպացի ներկայացուցիչները բանակցել են «Սևիլյայի» հետ՝ խաղացողի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է RB Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը այժմ մտահոգված է, որ Տիկնիզյանը քիչ խաղաժամանակ է ստանում։ Տեղափոխության վերաբերյալ որոշումը կկայացվի ազգային հավաքականի առաջիկա խաղերից հետո։
Ավելի վաղ իսպանական կողմը հաստատել էր իր հետաքրքրությունը հայ ֆուտբոլիստի նկատմամբ։ Լուրերի համաձայն՝ «Սևիլյան» Նաիրի համար պատրաստ է առաջարկել 2-3 միլիոն եվրո «Լոկոմոտիվին»։