Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համար
Միջազգային
Սլովակիայի ազգային կուսակցությունը, որը հանրապետության կառավարող կոալիցիայի մաս է կազմում, Ուկրաինայից փոխհատուցում կպահանջի տրամադրված օգնության համար։ Այս մասին հաղորդում է TASR-ը։
Բացի այդ, նշվում է, որ կուսակցության առաջնորդները կոչ են անում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ԵՄ հաջորդ նիստում բարձրացնել Ուկրաինայի հանքային պաշարներին երկրի հասանելիության հարցը՝ հետևելով ԱՄՆ մոդելին։
«ԵՄ-ի օգնությունը մոտենում է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված օգնության չափին։ Եթե Ուկրաինան իր ողջ հանածո վառելիքային հարստությունը զիջի ԱՄՆ-ին, Ուկրաինան ոչինչ չի ունենա վճարելու», - ասել է կուսակցության նախագահ Զուզանա Շկոպցովան։