Ինչու է ԱՄՆ ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ ազատվել աշխատանքից
Միջազգային
Սպիտակ տունը աշխատանքից ազատել է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԾ) տասնյակ աշխատակիցների: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Կրճատումները կատարվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Ըստ պարբերականի՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հրաժարականը ազդանշան էր, որ ԱԱԾ կազմի մասշտաբային կրճատումնները անխուսափելի են։
Պարբերականի որոշ զրուցակիցներ պնդում են՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք անվտանգության խորհուրդը դարձել էր ուռճացված ՝ աշխատակիցների թիվը հասնելով 400-ի: Աղբյուրների խոսքով՝ դա թույլ է տվել Սպիտակ տանը միկրո մակարդակով վերահսկել քաղաքական որոշումները: