Ռուսական ուժերը գրավեցին Օտրադնոե բնակավայրը հարավդոնեցկյան ճակատում (Քարտեզ)
Միջազգային
Ռուսական ուժերը գրավեցին Օտրադնոե բնակավայրը հարավդոնեցկյան ճակատում։
«Ավելի քան 10 քառակուսի կիլոմետր պաշտպանական տարածք վերահսկողության տակ է վերցվել։ Մեր զինվորները ռուսական դրոշներ են տեղադրել բնակավայրի տարբեր մասերում»,- հայտնում է տեղի աղբյուրը։
«Արևելք» խումբը շարունակում է իր հարձակումը՝ ճեղքելով ուկրաինական պաշտպանությունը և ապահովելով հաջողության զարգացումը Կոմարի ուղղությամբ։ Մինչ առանցքային նշանակություն ստացած Կոմար, ուկրաինական կողմն այլեւս բնակավայրեր չունի, որից կկարողանա կառչել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական բանակն ակտիվորեն հարձակվում է հարավդոնեցկյան ռազմաճակատի Օտրադնոե եւ Կոմար բնակավայրերի հատվածում (https://iravunk.com/?p=313703&l=am)։


