Տիկնիզյանը պայմանագիր ունի «Լոկոմոտիվի» հետ, թող գործի դրան համաձայն. Ֆիլատով
Սպորտ
Մոսկվայի «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը «Match TV»-ին ասել է, որ Նաիր Տիկնիզյանը գործող պայմանագիր ունի ակումբի հետ և պետք է մեկներ ՌՊԼ-ի 30-րդ տուրի՝ Տոլյատիի «Ակրոնի» դեմ շաբաթ օրը կայանալիք խաղին։
«Թող ղեկավարությունը որոշի, թե ինչպես վարվել Տիկնիզյանի հետ։ Եթե նա պայմանագիր ունի, ինչո՞ւ չպետք է թիմի հետ գնա խաղին։ Թող գործի պայմանագրի համաձայն։ Նա համաձայնություն ունի։ Եթե ակումբը նրան բաց չթողնի, դա նշանակում է, որ նա կխաղա մինչև պայմանագրի ավարտը,- «Match TV»-ին ասել է Ֆիլատովը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։