Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել

ԱՅՍՕՐ ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ ԽԱՉԱՏՈՒՐ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Սպորտ

Այսօր, մայիսի 22-ը ազատ ոճի անվանի ըմբշամարտիկ, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Շիրակի մարզի Երազգավորս գյուղից ԽԱՉԱՏՈՒՐ ՊԱՊԻԿՅԱՆԻ ծննդյան օրն է, 29-րդ տարեդարձն է նշում։ Խաչատուրը, Գյումրիի ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան է, այժմ էլ մարզչական գործունեությամբ է զբաղվում նույն մարզադպրոցում և ծննդավայր Երազգավորս գյուղում։ Նա միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող է ու մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ ։2019-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ժամանակ Պապիկյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Իրանում կայացած «Թախթիի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային, ավանդական մրցաշարի եռակի բրոնզե մեդալակիր է։ 2017 թվականին ՌԴ Յակուտկս քաղաքում միջազգային մրցաշարի Գրան պրի, Դմիտրի Կորկինի 10-րդ հուշամրցաշարի փոխչեմպիոն է։ 2017 թվականին Աֆրիկայի Կոտ, դ Իվուարի Հանրապետության Աբիջան քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի խաղերի ոսկե մեդալակիր է։Նա շատ լավ մարզիկ ու մարզիչ է ու շատ հիանալի անձնավորություն։ Նա մատաղ սերնդի ներկայացուցիչներին է փոխանցում տարիների ընթացքում կուտակած իր մարզական փորձը, հմտությունները, կարողությունները։ 

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ