ԶԼՄ-ներ․ Պուտինը Ուկրաինայի հետ բանակցությունների համար Վատիկան չի մեկնի
Միջազգային
ՌԴ նախագահը չի մեկնի Իտալիա՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, «անվտանգության նկատառումներով», ինչպես նաև այն պատճառով, որ Ռուսաստանը Վատիկանին հակամարտությունում չեզոք կողմ չի համարում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ռուսաստանցի պաշտոնյաներին։
Բացի այդ, բանակցություններին Վատիկանի մասնակցությունը «թերահավատություն» է առաջացնում նաև Ռուս ուղղափառ եկեղեցու մոտ, որը Սուրբ Աթոռը դիտարկում է որպես «պատմական մրցակից» Ուկրաինայում, հաղորդում է DW-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո եվրոպացի առաջնորդներին հայտնել էր, որ ՌԴ նախագահը մտադիր չէ ավարտել պատերազմն Ուկրաինայում, քանի որ կարծում է, որ հաղթում է դրանում, հաղորդել էր The Wall Street Journal թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։