Սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 23-ին` ուշ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, 25-ին և 27-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվոևւմ է որ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
