Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին

«Հրապարակ». ՀՀ իշխանության լռության պատճառը. զգուշացում են ստացել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին ամիսներին ՀՀ իշխանություններն արտասովոր լոյալություն են դրսեւորում Արցախի հետ կապված հարցերում։ Մինչդեռ ամիսներ առաջ հոխորտում էին, թե չեն հանդուրժելու պետություն պետության մեջ, սպառնում էին արցախցի գործիչներին, թե մտքներով չանցնի՝ պահպանել Արցախի պետական ինստիտուտները:

Նրանք ծպտուն չհանեցին Արցախի Սահմանադրությունը փոխելու ժամանակ, որով հնարավոր է դառնում նախագահի եւ խորհրդարանի ինստիտուտները պահելը, ոչ էլ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի լուծարման հրամանագրի հրապարակման ժամանակ: Լռում են նաեւ հիմա, երբ մինչեւ եկող շաբաթվա վերջ ԱՀ խորհրդարանը նոր նախագահ է ընտրելու։
Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանից զգուշացում են ստացել, եւ դրանով է պայմանավորված նրանց լռությունը: Ասվել է, որ Արցախի պետական ինստիտուտները պետք է գոնե ֆորմալ առումով պահպանվեն, եւ Արցախի հարցը վերջնականապես չպետք է փակվի։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ