ՀՀ ՊԵԿ նախագահն անդրադարձել է կոնյակի արտահանման խնդրին Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի մարմինը Սկսվելու է նոր շրջափուլ շատերիդ համար մասնագիտական կողմնորոշման ու կարողությունների զարգացման ճանապարհով Ամեն դեպքում «մերժիր Սերժին-2» օպերացիա սկսելը լավ տեղ չի տանելու Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ Վթարային ջրանջատում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում Դժվարությունները շատ շուտով կավարտվեն. օրվա աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ին Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Երբ «բառիգը» հաղթում է համակարգին. Մխչյանի դպրոցի սկանդալի հետքերով

Հասարակություն

Դեռեւս նախորդ շաբաթ տեղեկություն տարածվեց, թե Մխչյանի դպրոցի բարձր դասարանի մի քանի աշակերտներ չորս ամիս շարունակ հետապնդել են 4-րդ դասարանի երկու երեխաների, նրանց շուրթերին ստիպողաբար թմրանյութի նմանվող ճերմակ փոշի քսել, հետո այդ տեղեկությունը չհրապարակելու դիմաց պահանջել, որ տնից գումար բերեն ու իրենց փոխանցեն:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ գործով չորս մեղադրյալ կա: Նրանցից երկուսը մեկ ամիս կմնան տնային կալանքում, մյուս երկուսը՝ վարչական ու դաստիարակչական հսկողության տակ: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանն օրերս տված ասուլիսի ընթացքում ասել է, որ քրեական գործերը հարուցված են միայն ֆիզիկական ներգործության եւ անչափահասից շորթում կատարելու հոդվածներով:

Աղմկահարույց այս պատմությունից հետո՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր. «Եթե դպրոցը այդ մասին տեղեկացված եղել է եւ պատշաճ քայլեր չի ձեռնարկել, բոլոր անձինք, ովքեր տեղեկացված են եղել, պետք է հեռացվեն աշխատանքից»:

«Իրավունք»-ը հավաստի աղբյուրից տեղեկացավ, որ դպրոցի տնօրեն Քաղցրիկ Մաթեւոսյանն ինքնակամ է դիմում գրել ու հեռացել աշխատանքից՝ պայմանով, որ իր աշխատակազմից որեւէ մեկին աշխատանքից չազատեն: Մեզ նաեւ հաջողվեց ճշտել չափազանց կարեւոր հանգամանք. պարզվում է՝ տնօրենը տեղեկացել է դեպքի մասին միայն օրեր անց, քանի որ ուսուցչական կազմն ամեն կերպ փորձել է հարցը լուծել՝ առանց նրա իմացության: Եվ այդ ժամանակ տնօրենն անմիջապես զանգահարել է համայնքային ոստիկանության բաժնի Գոռ անունով թաղայինին, շտապ հրավիրել դեպքի վայր՝ դպրոց: Թաղայինը պատասխանել է, որ չի կարող գալ՝ զբաղվածության պատճառով: Տնօրենը խնդրել եւ պնդել է, որ թաղայինն, այնուհանդերձ, գա, թեկուզ հաջորդ օրը, սակայն այդպես էլ վերջինս չի ժամանել դպրոց:

Այստեղ ծագում է գլխավոր հարցերից մեկը՝ ինչու այդպես էլ թաղայինը չի գնացել դեպքի վայր, երբ դա իր անմիջական պարտականությունների մեջ է մտնում:

Ի դեպ, դպրոցում տեսախցիկներ չկան: Ծնողները նույնիսկ այդ դեպքից հետո՝ առաջարկել են, որ իրենք տեսախցիկներ գնեն, սակայն այդպես էլ այդ հարցը չի լուծվել. տեսախցիկներ տեղադրված չեն: Ընդ որում, տեսախցիկ տեղադրելը դա ո՛չ ծնողի եւ ո՛չ էլ տնօրենի պարտականությունն է, այն պետք է իրականացնի պատկան մարմինը՝ պետական ֆինանսավորմամբ:

Անշուշտ, այս ամենը պարզ էր եւ հասկանալի, սակայն շատ կարեւր հանգամանք ենք բաց թողնում. տնօրենը տվեց հրաժարական, արդյո՞ք նման կերպ լուծվեց այս գլոբալ խնդիրը, կամ ի՞նչ են ձեռնարկում պատկան մարմինները՝ հետագա նմանատիպ խնդիրներ կանխելու համար: Լինի Մխչյանի դպրոցը, թե Համզաչիմանի, միեւնույնն է, այլեւս փաստ է, որ թմրանյութերը այնքան են տարածվել Հայաստանով մեկ, որ արդեն այն վաճառողները սպառում են դպրոցներում, անչափահասների շրջանում, ինչի մասին վկայում է նաեւ վիճակագրությունը: Եվ ուրեմն՝ ի՞նչ է արվում այս չարաբաստիկ հարցը լուծելու համար՝ ոչի՛նչ: Միայն տնօրենն է հեռանում աշխատանքից, իսկ խնդիրը շարունակում է մնալ բաց եւ չլուծված:

Հավելենք, որ ավելի վաղ «Իրավունք»-ն անդրադարձել էր ապրիլի 18-ին Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 19 հիմնական դպրոցում տեղի ունեցածի մասին: Դպրոցում հայտնվել էին ոստիկաններ, որոնք ահազանգի հետքերով փնտրում էին շրջանառվող կոնֆետի տեսք ունեցող, սակայն իրականում թմրանյութ պարունակող դեղահաբեր։ Այս տեսակի թմրանյութերն արդեն որոշ ժամանակ է, ինչ սկսել են տարածում գտնել դպրոցական միջավայրում՝ իրենց արտաքին անմեղ տեսքով մոլորության մեջ գցելով ոչ միայն աշակերտներին, այլ հաճախ նաեւ մեծահասակներին։ Ստացվում է, որ ո՛չ սահմանային անցակետերը, ո՛չ էլ երեխաներին թեստավորելը խնդրի լուծում չէ, քանի որ դպրոցներից դուրս էլ է այս ամենը տեղի ունենում: Նման դեպքում կարեւոր է, որ երեխաներին ճիշտ տեղեկացնեն թմրանյութերի վնասի եւ հետեւանքների մասին, ինչպես նաեւ անչափահասների հետ աշխատեն հոգեբաններ եւ նեղ մասնագետներ:

Այնպես որ, նման ազգակործան վտանգը կանխելու համար ոչ թե դպրոցի տնօրենին է պետք հեռացնել աշխատանքից, այլ ձեռնարկել խիստ եւ ռադիկալ միջոցներ՝ խնդիրն արմատապես վերացնելու համար: Վերջիվերջո, ինչպես տեսնում ենք, եթե նույնիսկ ողջ դպրոցի աշխատակազմը հեռանա աշխատանքից, միեւնույնն է, «բառիգներն» ավելի լավ են աշխատում, քան համապատասխան մարմիններն՝ իրենց կանխարգելող քայլերով: Այո՛, կանխարգելման աշխատանքներ իրականացվում են, բայց, այնուհանդերձ, դրանք չափազանց թույլ են եւ, ինչպես տեսնում ենք, անարդյունք:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






ՀՀ ՊԵԿ նախագահն անդրադարձել է կոնյակի արտահանման խնդրինՎոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի մարմինըՍկսվելու է նոր շրջափուլ շատերիդ համար մասնագիտական կողմնորոշման ու կարողությունների զարգացման ճանապարհովԱմեն դեպքում «մերժիր Սերժին-2» օպերացիա սկսելը լավ տեղ չի տանելուԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՍպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՎթարային ջրանջատում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանումԴժվարությունները շատ շուտով կավարտվեն. օրվա աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 23-ինԵրևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկըQR կոդ` Ռուսաստան մուտք գործելու համարԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են մարզահամերգային համալիրի մուտքի դռները«Հրապարակ». Հերթական շոուն է, նախընտրական նպատակներով«Ժողովուրդ». Կանանց թաքուն պայքարը գործադիրում՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ«Հրապարակ». Ի՞նչ է ասել Լավրովը Սլավոնականում«Ժողովուրդ». Հուլիսն ու սեպտեմբերը ՔՊ-ում թեժ կլինեն«Էլեկտրոնիկի արկածները» ռազմաճակատում (Տեսանյութ)Ոսկու գինը կբարձրանա մինչև 25,000 դոլար։ Արծաթինը՝ մինչև 70. Ռոբերտ ԿիյոսակիԱյսօր դպրոցներում «Վերջին զանգ»-ն է«Հրապարակ». ՀՀ իշխանության լռության պատճառը. զգուշացում են ստացել«Ժողովուրդ». Կոռումպացված ԱՆԻՖ-ի՝ 25 մլրդ դրամի ձախողումից հետո հիմա էլ 84.5 մլն դրամ է պետությունը տալիս«Հրապարակ». ՔՊ–ն «քցեց» «եվրաքվեին»«Ժողովուրդ». Թոխմախի Մհերի դեմ քրեական գործը քննող դատավորին չեն թողնի այն ավարտել. կասկածներ կանԱղետի նշան. Չինաստանում փլուզվել է Մին դինաստիայի աշտարակի տանիքը (Տեսանյութ)Ռուսական ուժերը հարավդոնեցկյան ռազմաճակատում գրոհում են Օտրադնոե եւ Կոմար առանցքային բնակավայրերը (Քարտեզ) Պուտին-Թրամփ գագաթաժողովն արմատապես կփոխի ռուս-ամերիկյան հարաբերությունների տրամաբանությունը. Ռուսական աղբյուրԵրբ «բառիգը» հաղթում է համակարգին. Մխչյանի դպրոցի սկանդալի հետքերովԱյն, ինչ Արծրուն Հովհաննիսյանը ասեց, եղել է դրա ճիշտ հակառակը. Հայկ Այվազյան Ինչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, եղել է դրա ճիշտ հակառակը. Հայկ ԱյվազյանԲարսեղյանի ոսկե ձախ ոտքը և եզրային կիսապաշտպանի դիրքից գոլ խփելու կարողությունը զարմանալի է. ՎայսՏիկնիզյանը շուտով կլքի «Լոկոմոտիվը»Շոկ է․ ինչ են պատմում հորը կյանքից զրկած 22-ամյա երիտասարդի հարևանները.Oragir.newsՌուսաստանը կպատասխանի Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին․ ՊուտինՄարդիկ որոշել են, որ իրենց կարելի է փողով առնել․ Հայկ Բաբուխանյանը՝ Բաբաջանյան-Խզմալյան-Սաքունց թևի մասին (տեսանյութ)Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացըԻնչն է եղել էջմիածնում որդու կողմից հորը կյանքից զրկելու պատճառը․ ուշագրավ մանրամասներ.armlur.amՖրանսիայում Telegram-ում մանկական պոռնոգրաֆիա դիտելու և տարածելու համար 55 տղամարդու են ձերբակալելՌուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. ՊուտինԱդրբեջանցիների կրակոցներն անհասցե են, նպատակը պատերազմի հետ առնչություն չունի. Սյունիքի մարզպետՔննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցերԻ տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չենՖրանսիայում հայտնել են՝ ԵՄ-ն «մահվան դատավճիռ» է ստորագրելԱնդրեն ինստագրամյան իր էջից հեռացրել է նախկին կնոջ՝ Անիի հետ բոլոր լուսանկարներըՊաշտոնական. Մոդրիչը հեռանում է «Ռեալից»Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանը ցանկացած սպառնալիքի կարձագանքի համապատասխան․ MehrԴրախտ չես ընկնելու. Գևորգ Գրիգորյանի խորհրդավոր հրապարակումըՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ քննարկել է պաշտպանության բնագավառին առնչվող հարցերԱՄՆ քաղաքում բարձրակրունկ հագնելու համար քաղաքապետարանից թույլտվություն է հարկավոր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top