Ֆրանսիայում Telegram-ում մանկական պոռնոգրաֆիա դիտելու և տարածելու համար 55 տղամարդու են ձերբակալել
Միջազգային
Ֆրանսիայում այս շաբաթ Telegram հաղորդագրությունների հավելվածի միջոցով գործող ենթադրյալ մանկապիղծական ցանցը բացահայտելու գործողության շրջանակում հիսունհինգ մարդ է ձերբակալվել։
Ձերբակալություններն իրականացվել են 42 դեպարտամենտներում 10 տարեկանից փոքր երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիա պահելու, տարածելու և պարբերաբար դիտելու մեղադրանքով, Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է OFMIN-ը՝ անչափահասների նկատմամբ բռնության կանխարգելման համար պատասխանատու ֆրանսիական գերատեսչությունը։
Տղամարդիկ հաղորդագրություններ են փոխանակել Telegram-ում և կապ են պահպանել անցյալ ամռանից ազատազրկման դատապարտված «չափազանց վտանգավոր» մանկապիղծների հետ, Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է Ներքին գործերի նախարարության օպերատիվ ստորաբաժանման ղեկավար Քվենտին Բևանը։
Լայնածավալ գործողությունը սկսվել է անցյալ ամռանը՝ երեխաների նկատմամբ բռնության մեջ կասկածվող անձանց ձերբակալությամբ և Telegram-ում լուսանկարներ հրապարակելով։ «Այդ մանկասպաններին գտնելու համար տասը ամիս տևած հետաքննություն պահանջվեց, -ասել է Բևանը։ - Տասը ամիս տևած գաղտնի աշխատանք, որը ներառում էր հազարավոր փոխանակումներ, վերլուծություններ և մանկապիղծների պատկերների հայտնաբերում նախարարության շրջանակում ստեղծված հատուկ խմբի կողմից։